Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին

Հուլիս 25,2013 10:20

Դիմում ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարության անդամներին

Հաշվի առնելով, որ կառավարության վաղվա` հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, ինչը, մեր ենթադրությամբ, պետք է առնչվի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը.
1. Անընդունելի և հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշափող հարցերի փակ քննարկումը: Երևանի քաղաքապետն ընտրովի պաշտոն է և պարտավոր է բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել առաջին հերթին իր ընտրողներին:
2. Չենք ընդունելու տրանսպորտի սակագինը իջեցնելու մասին որևէ լուծում, որը կիրականացվի ՀՀ պետբյուջեից սուբսիդավորման կամ որևէ այլ փոխհատուցման եղանակով՝ հանրային այլ ոլորտներին ուղղված ծախսերի կրճատման հաշվին:
3. Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության շրջանակում, և կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին:

Եթե ՀՀ կառավարությունն արդարացրեց մեր մտահոգությունները և փորձեց նման եղանակով լուծել առկա խնդիրը, մենք կարձանագրենք, որ գործադիր իշխանությունը դառնում է քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշման մասնակիցը:
Եթե կառավարությունը, ամեն դեպքում, ցանկանում է նպաստել խնդրի լուծմանը, ապա դրա միակ ճանապարհը հանրային բաց և թափանցիկ լսումների կազմակերպումն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց տեսակետները պետք է միանշանակորեն հաշվի առնվեն որոշում ընդունելիս:
«Վճարում ենք 100 դրամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031