«Լրագիր» կայքէջը ստահոդ լուր է տարածել, թե ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ավտոբուսները` ուղեվարձի վճարումներն ապահովելու համար:
Քիչ է ասել, թե այս լուրը չի համապատասխանում իրականությանը. սա բացահայտ ապատեղեկատվություն է և միտումնավոր ստախոսություն: Այս լուրը հորինողներն էլ հրաշալի գիտեն, որ ոստիկանությունը երբեք չի ծառայել որևէ մեկին, բացի օրենքից, պետությունից ու ժողովրդից: Ավելին, ոստիկանությունը երբեք ուղետեսուչի ու վերահսկիչի գործառույթ չի ունեցել ու չի կարող ունենալ: Ոստիկանության գործառույթը օրինականությունը և հասարակական կարգը պահպանելն է, ոստիկանության նպատակը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, անկախ նրանից` ուղևոր են, թե ուղևորափոխադրող:
Բոլոր քաղաքացիներն են ոստիկանության պահպանության տիրույթում` և օրինահարգը, և օրինախախտը, և նույնիսկ հանցագործը, և ավելի քան հանցագործը` նման ստահոդ լուրեր հորինողները, որոնք մութ նպատակներով փորձում են անվանարկել ոստիկանությանը, հանրության մեջ անվստահություն սերմանել ոստիկանության համակարգի բարեփոխման, նույնն է թե` երկրի ու հասարակության ապագայի հանդեպ:
Բազմիցս ասել և անթաքույց ապատեղեկատվության սիրահարների համար կրկնում ենք. օրենքի առաջ հավասար են բոլորը, ոստիկանության համար բոլորը երկրի քաղաքացիներն են, որոնց իրավունքների պաշտպանությունը հենց ոստիկանության գործառույթն է, և ծառայելով օրենքին` ոստիկանությունը ծառայում է ժողովրդին, ամբողջ ժողովրդին, առանց որևէ տարանջատման:
Կարդացեք նաև
Այդպես է և այդպես լինելու է միշտ, և այդ ընթացքը չի կարող խաթարել ո´չ, սուտը, ո´չ բամբասանքը, ո´չ էլ հիշյալ խայտառակ ապատեղեկատվության կարգի սադրանքները, որոնց սթափ ու անկողմնակալ քաղաքացին երբեք չի հավատա, քանզի իրական է տեսնում և´ ոստիկանության բարեփոխումը, և´ գործը, և´ նպատակները, որոնք ոստիկանությունն իրականացնում է բաց, չթաքցնելով իր իսկ համակարգում եղած թերությունները և թերացողներին ու շտկելով դրանք, օրենքի շրջանակներում և հանուն արդարության:
ՀՀ ոստիկանություն
«Այս լուրը հորինողներն էլ հրաշալի գիտեն, որ ոստիկանությունը երբեք չի ծառայել որևէ մեկին, բացի օրենքից, պետությունից ու ժողովրդից:» Էս շատ հէտաքրքիր եզրակացության են հանգել հայրենի մեր ոստիկանները , իրենք լրագրին ստախոսության մեջ են մեղադրում, բա ես վերեվում մեջ բերածը ինչ է, սրանից ավելի Մեծ Ստախոսություն: Հանկարծակի խոսք են բացել Օրենքից. թե իրենք Ծառայում են Օրենքին, որ օրենքին են ծառայում, են որ քսան տարի շարունակ մարդկանց հիմարի տեղ դնելով , ծեծ ու արյուն թափելով պաշտպանում են Ռոբո Սերժիկական ադրբեջանական խանությունը ? Թե որ կատաղած շների նման Ապրիլի 9 ին պատրաստ էին մարդկանց կոկորդը կրծել որ խաղաղ դուրս էին եկել իրեց իրավունքի համար… ինչպես հայորդիների արյունը թափեցին ավելի վաղ Մարտի մեկին…