Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ երաժշտությունը ազգություն չունի». Էդուարդ Թոփչյան

Հուլիս 24,2013 22:10

«Դժվարությունը կայանում էր նրանում, որ այս համերգը նախատեսված չէր: Ես իմ ընտանիքի հետ եկել էի պարզապես հանգստանալու, սակայն ստանալով հրավերը, մենք փորձեցին քրտնաջան աշխատել եւ հույս ունենք, որ վաղվա համերգը իսկապես լավը կլինի»,-այս մասին այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Ասուլիսը սկսվեց նախատեսված ժամից կես ժամ ուշացումով, որի ընթացքում ներկաները ունկնդրեցին երգչուհու համերգային ծրագրի հերթական փորձից  մի հատված. «Այս ընթացքում իրականացվել է ընդամենը  երեք փորձ, իսկ վաղն արդեն կլինի համերգը: Ես Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ վերջին անգամ քսաներկու տարի առաջ եմ աշխատել: Մեր նվագախումբը չի տարբերվում մնացյալ նվագախմբերից, իհարկե, կան նվագախմբեր, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն, սոցիալական պայմաններն այլ են, բայց մեր պայմաններում իսկապես ունենք հրաշալի նվագախումբ»,-ասաց երգչուհին, հավելելով, որ միշտ պատրաստ է համերգներով հանդես գալ հայրենիքում եւ հույս հայտնում, որ առաջարկներ կրկին կլինեն:

Համերգը նվիրված է Վերդիի եւ Վագների ծննդյան 200-ամյակներին: Երգչուհին հասցրել էր նկատել, որ այստեղ Վագներ գրեթե չի հնչում, մինչդեռ Վերդին կատարվում է հաճախ.«Սա այնպիսի փիլիսոփայություն է, որ դրանից հետո այդ երաժշտության հետ առնչվելիս կյանքն իմաստավորվում է»,-անկեղծացավ Հ. Պապյանը:

Երգչուհին դասվում է ժամանակակից լավագույն սոպրանոների շարքին: Նրա երգացանկում կենտրոնական դեր են զբաղեցնում Վերդիի օպերաները (13 դերերգ), իսկ վագներյան օպերաներից Սենտայի եւ Իզոլդայի դերակատարումները համարվեցին երգչուհու դերասանական կարիերայի գագաթնակետերից:

Фото1421

ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ ուրախությամբ նշեց, որ ինքը երկու նվեր է ստացել` ստանալ համագործակցություն երգչուհու հետ, եւ երկրորդը, որ ինքը վերջապես «բախտ է ունեցել» նվագել Վագներ.«Երբ ապրում ես երաժշտությամբ, այն քոնն է դառնում: Լավ երաժշտությունը ազգություն չունի»,-ասաց դիրիժորը:

Վերջինս փակագծերը չբացելով, ասաց, որ ՀՊՖՆ-ն առաջարկներ է արել երգչուհուն, հույս հայտնելով, որ մոտ ապագայում կիրականացնեն:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հանճարեղ Վերդիի կամ Վագների ստեղծագործությունները պարտադիր չէ, որ հային հոգեհարազատ լինեն կամ հայ երաժշտությունը հոգեհարազատ լինի գերմանացուն կամ իտալացուն, / այլապես՝ ,,Անուշ,,-ը կամ ,,Արշակ Բ,,-ն կբեմադրվեյին Եվրոպայում/: Այնպես որ, երաժշտությունը ազգային պատկանելիություն ունի: Իսկ արվեստագետի խնդիրն՝ առաջին հերթին, իր հասարակության հոգևոր պահանջները բավարարելն է, իր ազգայինը զարգացնելն ու բարձրացնելն է / հիշենք՝ Շալյապինին/… Հիշենք նաև Րաֆֆու խոսքերը՝ ,, … Ես, ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, հռչակին, որ հայն ստանում է օտարներուն ծառայության համար… ,,: … Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031