Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ կնվիրի Երիտասարդական հիմնադրամին. այս մասին վաղը որոշում կընդունվի կառավարության նիստի ընթացքում:
Այս նվիրատվության մասին որոշման նախագիծն ու դրա ընդունումը, ինչպես նշված է կառավարություն ներկայացրած փաստաթղթում, պայմանավորված է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու եւ հետազոտական աշխատանքները խթանելու անհրաժեշտությամբ:
Ընդ որում, գիտական հետազոտությունները խթանելու համար կառավարությունն այդ 100 միլիոն դրամը, ինչպես գրված է փաստաթղթում` հատկացնելու է կրթության եւ գիտության նախարարությանը` 2013 թվականի 9 ամսում, սակայն ուշագրավն այն է, որ տարեվերջին մնացել է ոչ թե 9-ը, այլ ընդամենը 5 ամիս:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ