Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնության երկրորդ տուրում այսօր հայաստանցի կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց սերբուհի Կատարինա Նեստերովիչին:
Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինայի, Աննա Հայրապետյանը՝ Թամարա Կեզելեի հետ: Այս պահին Լիլիթ Գալոյանը դեռ շարունակում է խաղալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ