Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկը ներկա պահին բանակցություններ չի վարում որևէ նոր նախագծի շուրջ

Հուլիս 24,2013 21:04

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Պրն. Ռաֆայել Ասրյանին

«էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն,

Հարգելի պրն. Ասրյան

Ի պատասխան Ձեր 2013թ. Հունիսի 24-ի Բանկին հասցեագրված նամակին՝ կապված «Dundee Precious Metals»  ՓԲԸ-ի հետ, ստորև ներկայացնում ենք Ձեր հարցերի պատասխանները.

1)    Այս տարվա սկզբում ստորագրելով վերականգնվող վարկային գիծ  Dundee  Precious  Metals ընկերության հետ, Բանկը ներկա պահին բանակցություններ չի վարում որևէ նոր նախագծի շուրջ  Dundee  Precious  Metals  կամ Deno  Gold ընկերության հետ:

2)    Եթե «Deno Gold Mining Company» ներկայիս «Dundee Precious Metals Kapan»  ընկերությունը որոշում կայացնի անցնել բաց հանքի շահագործմանը և դիմի ՎԶԵԲ-ին ֆինանսավորման նպատակով, սույն գործընթացը առանձին բնապահպանական և սոցիալական պատշաճ ստուգման, միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման, ներառյալ միջազգային ESIA, հանրային խորհրդատվական գործընթացի և ազդեցությունները մեղմացնելու հստակ գործողությունների պլանի առարկա կլինի:

3)    Անվանման փոփոխումը Դանդիի համընդհանուր վերաբրենդավորման մի մասն է և չի առաջացնում վարկավորման ավելի մեղմ չափանիշներ:

4)    Նախքան «Dundee Precious Metals» ընկերության հետ վարկային գծի շուրջ համաձայնության գալը որպես նախագծի գնահատման աշխատանքների մի մաս Բանկի աշխատակազմը այցելություն կատարեց և անցկացրեց «Deno Gold Mining Company» ներկայիս «Dundee Precious Metals Kapan»  ընկերության գործողությունների ստուգում՝ ուսումնասիրելով բնապահպանական, առողջապահական, անվտանգության և սոցիալական առկա ռիսկերը և տեղում գործող կառավարման համակարգերը՝ նման ռիսկերը մեղմացնելու համար:

Հետևաբար, անկախ խորհրդատուն ավարտել է գործողությունների ամբողջական ստուգումը և մի շարք հանձնարարականներ է կատարել, որոնք իրականացվում են ընկերության գործողությունները Բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության հետ համապատասխանեցնելու նպատակով:  Այս վերջին գնահատման ընթացքում խորհրդատուն մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական ներկայացուցիչների հետ՝ ներառյալ Կապանի, Գեղանուշի և Նորաշենիկի քաղաքապետերը, տեղական Ողջի և Խուստուփ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերվում է «Deno Gold Mining Company» ներկայիս «Dundee Precious Metals Kapan»  ընկերության նախկին նախագծին, որը լիովին մարվել է 2010թ., Բանկն ունի անկախ խորհրդատու, որը պարբերաբար մշտադիտարկում է իրականացված աշխատանքները: Տվյալ մշտադիտարկումը գրանցում է էական բարելավումներ ընկերության բնապահպանական, առողջապահական և անվտանգության կառավարման համակարգերում և կարողություններում նախագծի ամբողջ տևողության ընթացքում: Սույն նախագծի իրականացման ընթացքում իրականացվել է հանրային խորհրդակցություն և իրագործվել է մանրամասն Հանրային խորհրդակցության և հրապարակայնացման պլան, որը ընդգրկել է հանդիպումներ համայնքների հետ՝ քննարկելու բնապահպանական հիմնական ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են տվյալ պահին: Հանդիպումները անցկացվել են մի շարք վայրերում՝ ինչպես օրինակ Գեղանուշ, Սյունիք և Խալաջ:

 

Հարգանքներով՝

 

Էրիկ Ռասմուսեն՝

Բնական ռեսուրսների տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hratch Jabrayan says:

    Հազար անգամ նույն բանը ըսինք, չհավատացին, հիմա կը հավատան՞

  2. INFO KAPAN says:

    Հավատում են ասծուն.
    Ընկեր Ջաբրայան ինչ է բանկի ասածը Ձեր ասածից պիտի տարբերվեր?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031