«Խոտորջուր` կորուսյալ դրախտ. մի հողի եւ նրա մարդկանց հիշողությունները» գիրքը գեղեցիկ Խոտորջուրի (այժմ` Սիրաքոնաքլար, Թուրքիայում) անսասան բնակիչների մասին է: Գրում է «Արմենիա ուիքլի» թերթը:
Խոտորջուր հայկական գյուղերի ամբողջությունը 18-րդ դարում անվանում էին Փոքր Հռոմ:
Գիրքն ապրեցնում է դժվար պայմաններում ապրող մարդկանց սովորույթներն ու ավանդույթները, որոնք ճգնում էին պահպանել իրենց հողն ու ինքնությունը, եւ որոնց տեղահանել եւ գրեթե ամբողջովին վերացրել էին Երիտթուրքերը:
«Էրզրումի հյուսիսային լեռներում մեկուսացված հայ կաթոլիկների այս խմբի մասին միայն մի քանի լուսանկարներ է պահպանվել եւ այս հայտնի գիրքը` հրատարակված Մխիթարյան հայրերի կողմից: Սա անփոխարինելի մի հուշարձան է», – ասել է պատմաբան եւ «Հայոց ցեղասպանության ամբողջական պատմություն» գրքի հեղինակ Ռեյմոնդ Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Նոր գիրքը բնօրինակի անգլերեն թարգմանությունն է, որի մեջ ներառվել են նոր քարտեզներ, ինչպես նաեւ թարմացվել է բարբառը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ