Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Միջոցներ ձեռնարկել դադարեցնել՝ Տարոն Մարգարյանի կողմից սկսված ապօրինի դրամահավաքը »

Հուլիս 24,2013 20:09

Հաղորդում հանցագործության մասին

ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին

ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին

 

Հարգելի գործընկերներ,

 

Երևանում ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ) 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար Երևանի քաղաքապետի  3661-Ա, 19 հուլիսի 2013թ. որոշմամբ սահմանելով 150 (հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն որոշման մասին հանրությունը բանավոր կարգով տեղեկացվել է ԶԼՄ-ից: Երևանի Բարև Երևան խմբակցության անդամների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և լայն հասարակության  պահանջի հիման վրա վիճահարույց որոշումը հրապարակվել է Երևան քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջում տես՝ (Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին https://www.yerevan.am/1_5367_news_5367) այսօր:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի 46 հոդվածի պահանջներով՝ իրավական ակտի ուժի մեջ մտնելը մեջբերում եմ. «…Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ: Սույն օրենքով  սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն   (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն):

Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել դադարեցնել՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 2013 թվականի հուլիսի 20-ից սկսված  ապօրինի դրամահավաքը և պատասխանատվության կանչել դրամաշորթության բոլոր մասնակիցներին:

 

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031