Եվրոմիությունն ու Հայաստանն այսօր հաջողությամբ ավարտել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները, որը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի մասն է կազմում: Ասվում է ԵՄ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:
Երեւանում անցկացված 7-րդ եւ վերջնական բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել առանցքային հարցերի շուրջ, որը ԵՄ-ի եւ Հայաստանի առեւտրային հարաբերությունների համար նոր հնարավորություններ կստեղծի:
ԽՀԱԱԳ-ն կամրապնդի Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին`երկրների միջեւ ավելի լավ պայմաններ ստեղծելով եվրոպական եւ հայկական ապրանքների եւ ծառայությունների համար, ինչն էլ կօգնի Հայաստանին, որպեսզի իր տնտեսությունը ավելի մոտեցնի եվրոպական չափանիշներին:
Հայաստանի տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է տարեկան ստանալ լրացուցիչ 146 միլիոն եվրո` ՀՆԱ-ն ավելացնելով 2,3%-ով: Նաեւ սպասվում է, որ Հայաստանն իր արտահանումը կավելացնի 15.2%-ով, իսկ ներմուծումը` 8,2%-ով:
Կարդացեք նաև
ԵՄ-ն Հայաստանի առեւտրային ամենախոշոր գործընկերներից է, որը ծածկում է առեւտրի 32%-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ