2013թ. հուլիսի 23-ին, ժամը 14.42-ին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության հանքի շարժակազմի սպասարկման տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Ընկերության հանքի շարժակազմի սպասարկման աշխատակիցը ստացել է ոտքերի վնասվածք: Տուժածը ընկերության շտապ օգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Արվում է հնարավոր ամեն ինչ աշխատակցի առողջության վերականգման համար:
Ընկերությունն իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները տուժած աշխատակցին անհրաժեշտ լավագույն օգնություն ցուցաբերելու համար:
Պատահարից հետո ընկերության աշխատակիցների մոտ առաջացած անհանգստությունը նվազեցնելու և նրանց անվտանգ աշխատանքն ապահովելու համար տնօրինությունը որոշում կայացրեց դադարեցնել աշխատանքները 24 ժամով:
Կարդացեք նաև
Կատարվածի գնհատականը տալու նպատակով համապատասխան ծառայությունները իրականցնում են քննություն, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան»
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության հայտարարության մեջ նշված է միայն 1 մարդու և 1 պատահարի մասին, իսկ 2-րդի մասին խոսք չկա, ինչու են թագցնում և չեն հայտարարում 2-րդ մարդու և 2-րդ պատահարի մասին:
https://www.aravot.am/2013/07/24/269412/
Քննությունը պիտի կատարվի ԱՆԿԱԽ մարմնի կողմից: Որտեղ են համապատասխան (մարզային) պետական մարմինները. այս «Դանդի Փրիշս Մեթալս Կապանի» սանձերը վաղուց պիտի մի լավ քաշվեր: Որ բաց հանքի մասին սկի մի բառ էլ չփորձեին կմկմալ: Լրիվ հաբռգել են անպատժելիությունից:
Վարազ վատ չէր լինի մեկնաբանությունները գրելիս գոնե մաքուր ու գրագետ հայերենով գրեիր, այլապես խոսքերդ հավատ չեն ներչնշում. Ու հերիք Դանդիին փնովես, շատ կանխատեսելի ես, ինչ ունես Դանդիի դեմ:
Լավ էլի, Գոռ, հոգնեցրիր արդեն…!