Վաղը կառավարությունը որոշում կընդունի Արշակունյաց 2 ա հասցեում գտնվող «Մամուլի շենքից» անհատույց օգտագործման իրավունքով եւ 5 տարի ժամկետով տարածքներ տրամադրել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-երին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Ըստ այդմ, «Հայաստանի Հանրապետությանը» կտրամադրվի 87.3քմ եւ 409.2քմ տարածքներ, իսկ «Ռեսպուբլիկա Արմենիային»`183.7քմ տարածք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ