Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը 2012թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:
Միաժամանակ ամբաստանյալի մայրը` Ա. Խաչատրյանը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ, վիրավորել է մեղադրող Վ. Միլիտոնյանին, որը դրսևորվել է վերջինիս հայհոյելով, նրան և նրա ընտանիքի անդամներին ուղղված անեծքներով:
Հատուկ քննչական ծառայությունում փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ և 343-րդ հոդվածի 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՔԾ