Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոմեղադրանք. Երբ քաղաքապետարանը չի տնտեսում (ֆոտոշարք)

Հուլիս 24,2013 17:25

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարներում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի փողոցի՝ Զորավար Անդրանիկի արձանի դիմացի բեմի լուսավորության համակարգն է:

Մեր հարեւանն ասում է, որ օրը ցերեկով «տժժան» արեւի պայմաններում լույսերը չեն անջատվում արդեն երկու շաբաթ: Ես նկատել եմ երեք օր առաջ: Պայծառ արեւի տակ ոչ պակաս պայծառ վառվում է 30 (երեսուն) լամպ:

Այս լույսերը սովորաբար վառում են, երբ բեմում միջոցառում կա` ՀՀ նախագահի թեկնածուի ելույթից մինչեւ վարչական շրջանի գեղագիտական կենտրոնների սաների ելույթներ: Բայց անտեղի լույս վառելը հասկանալի չէ:

Երեկ` 2013 թվականի հուլիսի 13-ին, զանգահարել եմ Երեւանի քաղաքապետարանի 010-514-187 թեժ գծի հեռախոսահամարին: Կնոջ թավշյա ձայնն ասաց, որ զանգս ձայնագրվում է, իսկ զանգիս պատասխանող օպերատորը վերցրեց քաղաքային հեռախոսահամարս, ճշտեց անուն-ազգանունս: Տվեցի, ասացի: Ասաց, որ պատկան կառույցներին տեղյակ կպահի ու լույսերը կանջատեն: Զանգից անցել է ավելի քան 24 ժամ:

3-14 օր գիշերուզոր անիմաստ վառվող լույսերը 4-15 օր են վառվում: Իսկ քաղաքապետարանն ասում է, որ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ միջոց չունի: Ունի, շատ ունի: Կարելի է անտեղի հոսանք չվատնել կամ կրճատել «Թեժ գիծը» եթե դրանից օգուտ չկա, եթե ահազանգդ մնում է օդում: Տնտեսելու տեղ շատ կա: Վկան` ցերեկով «տժժան» արեւի պայմաններում վառված այս լույսերը:

Տրանսպորտի թանկացումից եւ չտնտեսող քաղաքապետարանից տուժած ՀՀ քաղաքացի Արամ Զաքարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031