Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը հավատո՞ւմ է Տիգրան Սարգսյանին (Տեսանյութ)

Հուլիս 24,2013 17:18

«Որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի ոչ օրինական պահվածքը անդրադառնում է նաև տվյալ երկրի վրա»,-Aravot.am-ի խնդրանքով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային սկանդալին» ու այսպես պատասխանեց մեր հարցին, արդյոք այդ սկանդալը չի՞ ազդում մեր երկրի վարկի վրա: Պարոն Հայրիկյանը շեշտեց, որ «ինքն այդ կարծիքը չի հայտնում Տիգրան Սարգսյանի մասին, քանի որ տեղեկատվությանը բավարար չափով չի տիրապետում»:
Հիշեցնենք, որ «Հետք» էլեկտրոնային կայքը անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին՝ փաստեր ներկայացնելով, որ գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերքում տարածեց, որտեղ նշված էր, թե ինքը դիմելու է ՀՀ դատախազություն, ապա դիմեց։
Օրերս էլ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է կայքի ունեցած տեղեկությունները, որ վարչապետի գրասենյակից Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերության միջոցով հարցում է կատարվել Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրին՝ պարզելու, թե արդյո՞ք «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության սեփականատերերի ցանկում կա՞ վարչապետի անունը, թե՞ ոչ և արդյոք փաստաթղթերում ընդհանրապես որեւէ տեղ առկա է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը: Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերությունից արդեն իսկ ստացվել է Կիպրոսի պետական ռեգիստրին կատարված հարցման պատասխանը: Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր Դատախազություն:ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը չի բացահայտել Կիպրոսից ստացված նյութերի մանրամասները, միայն հաստատել է, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել:
Aravot.am-ը Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց ` ինքը հավատո՞ւմ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե անձամբ տեղյակ չի եղել, որ իր անվամբ օֆշորում հաշիվ է բացվել: ԱԻՄ նախագահը պատասխանեց. «Եթե որևէ նյութի մասին չեմ տիրապետում տեղեկատվությանը, ապա այդ մասին չեմ խոսում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031