Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Հուլիս 24,2013 17:11

Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր բարեհաջող ավարտեցին ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները:

Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերութունների նոր շրջանակ: ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը Եվրամիությանը՝ Եվրոպական և տեղական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով մատչելի մուտք դեպի երկու շուկաներ: Հայաստանին այն տրամադրում է առևտրային հարաբերություներն արդիականացնելու և տնտեսությունը զարգացնելու մի շրջանակ՝ հիմնված առևտրի հետ առնչվող ոլորտներում օրենքների և իրավական ակտերի ներդաշնակեցման վրա: Բարեփոխումները թույլ կտան Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: ԽՀԱԱԳ հետևանքով բարեփոխված առևտրային հնարավորությունները, ակնկալվում է, որ կնպաստեն թե ԵՄ-ն և, թե Հայաստանի տնտեսությանը:
Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռու ապագայում, Հայկական տնտեսությունը կարող է ստանալ տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրո, ապահովելով 2.3 % ՀՆԱ աճ: Դա հնարավոր դարձնելու հիմնական նախադրյալը ոչ սակագնային պայմանների վերացումն է: ԵՄ-ն իր կողմից ակնկալում է ձեռք բերել որոշ 74 միլիոն եվրոյի շահույթ:
ԽՀԱԱԳ-ն խիստ նպաստավոր կլինի Հայաստանի առևտրի համար: Ակնկալվում է 15.2% ներմուծման և 8.2% արտահանման աճ, որը ապագայում զգալի կկարգավորի Հայաստանի առևտրային հավասարակշռությունը:
Հիմնական տեղեկություններ
Եվրոպական միությունը սկսեց Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները 2010 թվականի հուլիսին: Գործընթացի նպատակն էր փոխարինել Համագործակցության և գործընկերության համաձայնագիրը հարաբերությունների ավելի ընդլայնված շրջանակով: Այս համաձայնագրի առևտրին առնչվող հատվածի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2012թ.-ի մայիսին: Բանակցությունների յոթ փուլերի արդյունքում, 2013 թվականի հուլիսի 24-ին ձեռք բերվեց վերջանական համաձայնություն: Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցում ԵՄ անդամ պետություններին կներկայացնի ԽՀԱԱԳ համաձայնագրի տեքստը, որի շուրջ ընթանում էին բանակցությունները: Այնուհետև ԵՄ-ն ու Հայաստանը կիրականացնեն հետագա քայլերը պաշտոնապես արձանագրելով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ավարտը:
ԵՄ-ը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, ընդգրկելով իր առևտրի շուրջ 32 տոկոսը: 2012 թվականի ընթացքում ապրանքների երկկողմանի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:
Պետությունն արդեն իսկ ունի արտոնյալ մուտք ԵՄ շուկա ԵՄ Նախընտրությունների ընդհանրացված համակարգի լրացուցիչ խթաններ կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար («GSP +») գործիքի միջոցով: Սա նշանակում է, որ ներմուծման համար սահմանված տուրքերն արդեն իսկ բավականին ցածր են, և ԽՀԱԱԳ շահույթը, չնայած որ նույնպես ներառում է տուրքերի իջեցում, առավելապես կկիրառվի սահմանից դուրս: Բարեփոխումներ կիրականացվեն սանիտարական և բուսա-սանիտարական ոլորտներում Հայաստանի սննդի անվտանգության չափանիշները ԵՄ-ն չափանիշներին հասցնելու նպատակով: Միաժամանակ Հայաստանը կներդաշնակեցնի արդյունաբերական ապրանքների վերաբերյալ մի շարք օրենքներ առանձնակի շեշտ դնելով ներքին անվտանգության և սպառողների պաշտպանության վրա:

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031