Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար սպասարկող ավտոմեքենաների թիվը ավելանում է (ֆոտոշարք)

Հուլիս 24,2013 17:08
PrevPhoto
NextPhoto

Այսօր «տրանսպորտային ակցիան» շարունակողներն ամեն ինչ անում էին օրենքի սահմաններում, առանց հասարակական կարգ խախտելու, կազմակերպված: Ոստիկանները վերահսկում էին նրանց ծավալած գործունեությունը: Երիտասարդները չէին խոչընդոտում երթեւեկությանը, ինչը չի կարելի ասել ոստիկանության մասին:

Տեսնելով, որ անվճար սպասարկող ավտոմեքենաների թիվն ավելանում է, ոստիկանները սկսեցին թույլ չտալ վարորդներին կանգնել, մարդ վերցնել, իսկ ակտիվիստները նրանց հիշեցրեցին, որ յուրաքանչյուր ավտոմեքենա կարող է մինչեւ 5 րոպե կանգնել կանգառում, եւ որ այդ ավտոմեքենաները ընդամենը 1-2 րոպե են կանգնում ու չեն խանգարում:

Դերասաններ Հայկ Մարությանը, Անդրանիկ Հարությունյանը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյան (Յոժ), նաեւ Անի Քոչարն ու Ալեն Սիմոնյանը, որոնք եւս պայքարում են անհարկի թանկացած տրանսպորտի դեմ՝ այսօր եւս սպասարկում էին քաղաքացիներին:

Նրանց շարքերը գնալով համալրվում են, նրանց են միացել այլ դերասաններ, հեռուստահաղորդավարներ, հասարակությանը հայտնի անհատներ:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031