Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուսահատված նաիրիտցիների մի մասն անցավ գործարան աշխատելու (Տեսանյութ)

Հուլիս 24,2013 16:54

Այսօր «Նաիրիտի» մոտ հավաքված նաիրիտցիները պահանջում էին հանդիպում գործարանի տնօրինության հետ` աշխատավարձ ստանալու ակնկալիքով:

Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը դուրս եկավ, որպեսզի խոսի հավաքվածների հետ: Նա հայտնեց, որ պետք է հավաքվեն գործարանի դահլիճում և այնտեղ տնօրենը կպատասխանի իրենց հուզող հարցերին. «Չեմ կարող ասել՝ Մելքոնյանը կգա՞, թե՞ ոչ, սակայն Հախինյանը և մի քանի հոգին ներկա կլինեն»: Թադևոսյանը հորդորեց նաիրիտցիներին, որ անձնական վիրավորանքներ չլինեն դահլիճում, քանի որ հավաքավածների մեջ մեղավոր մարդ չկա:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Հրաչ Թադևոսյանն ասաց, որ աշխատողները վերջին անգամ աշխատավարձ են ստացել հունիսի մեկին:

Բողոքողների մեջ կային զգալի թվով աշխատողներ, ովքեր մեկ տարվա աշխատավարձ ունեն ստանալու:

Նաիրիտցի Մյասնիկ Մովսեսյանը պատմեց, որ 10 տարուց ավելի է, ինչ աշխատում է «Նաիրիտ» գործարանում, սակայն ներկա պահին պարապուրդի մեջ է: Նա պատմեց, որ մեկ տարվա աշխատավարձ ունի ստանալու, բազում պարտքեր է կուտակել և չի կարողանում այդպես ապրել. «Բոլորս վարկեր ենք վերցրել բանկերից, ապառիկներ ունենք փակելու, իսկ ու՞մ է դա հուզում: Մինչև մի աշխատավարձ են տալիս` հազար պարտք է հավաքվում: Հունիսին ստացել ենք աշխատավարձ ու այն էլ կես չափով, այլ ոչ ամբողջությամբ:Մինչև հաջորդը որոշում են մի կերպ տան, այնքան պարտք է հավաքվում հոսանքից, ջրից, գազից, որ էլ գումար չի մնում: Բացարձակ հնարավոր չի այսպես:Մեկը պետք է լինի՞, որ այդ հարցին վերջնական լուծում տա, թե՞ոչ»
Հրաչ Թադևոսյանը մեզ հետ զրույցի ժամանակ պատասխանելով հարցին` ի՞նչ եք կարծում,արդյոք դահլիճում հանդիպում նշանակած տնօրինությունը կարո՞ղ է աշխատավարձերը տրամադրելու վերաբերյալ հստակ պատասխան տալ, պատասխանեց. «Չեմ կարծում»:

Հուսահատված նաիրիտցիների մի մասն անցավ գործարան աշխատելու, իսկ մյուս մասը գնաց տուն` «Էլի խաբեցին, էլի ջրեցին» արտահայտություններ անելով:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031