Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

47 համարի ավտոբուսը 100 դրամ է, վարորդների վրա դրված պլանը չի բարձրացել (Տեսանյութ)

Հուլիս 24,2013 16:43

Տրանսպորտի թանկացմանն ուղղված ակցիան շարունակվում է, այսօր մեծ թվով ավտոմեքենաներ անվճար սպասարկում էին քաղաքացիներին, տարբեր ուղղություններով, ընդ որում՝ իրենք մոտենալով կանգառներին՝ առաջարկում էին ուղեւորներին անվճար տեղափոխել:

Ի զարմանս շատերի, ակցիայի մի մաս են դարձել նաեւ տաքսու վարորդները, որոնք անվճար սպասարկում են ուղեւորներին:

Այսօր 47 համարի ավտոբուսը կանգ առնելով Օպերայի կանգառում, ոգեւորվեց ակտիվիստների հորդորներից ու պոկեց փակցված «150»-ը: Նա հայտնեց, որ եթե նույնիսկ փակցված էր, թե պետք է վճարեն 150 դրամ, միեւնույն է՝ մարդիկ 100 էին տալիս: Նա նաեւ հայտնեց, որ գների բարձրացումից հետո իրենց պլանը չի բարձրացել:

Իսկ 1 համարի ավտոբուսի վարորդը ընդհարվեց ակտիվիստների հետ, որոնք փորձում էին ավտոբուսի վրա ուղեվարձը «100 դրամ» է թղթեր փակցնել: Նա դուրս եկավ ավտոբուսից, վիճեց, առաջարկեց մտնել ներս, իրենց թղթերը բաժանել, հորդորել, բայց ոչինչ չփակցնել, պատճառաբանելով, որ ավտոբուսի վրա գովազդ է պատկերած, իսկ ակտիվիստներն այդ կերպ ազդում են դրա վրա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031