Քիչ առաջ Օպերայի կանգառում ավտովթար եղավ: Կանգառներից ուղեւորներին Կոմիտաս եւ Դավիթաշեն անվճար տանող մի քաղաքացի՝ Աշոտ Սարգսյանը, կանգառից վերցնելով նոր ուղեւորներ, վթարի ենթարկվեց՝ հարվածելով 40 համարի ավտոբուսին:
Այժմ սպասում են ԱՊՊԱ-ին՝ հասկանալու, թե որ վարորդն էր մեղավոր: 40 համարի երթուղայինի վարորդը համոզված է, որ ինքը մեղք չունի, քանի որ կանգառն իր տեղն է, ոչ թե մարդատարի: Մյուս կողմից էլ մարդատարը երթուղայինի ծառայություններ էր մատուցում:
Օպերայից ուղեւորների անվճար սպասարկում է նաեւ Հայկոն՝ Հայկ Մարությանը: Նա այսօր ակցիայի մասնակիցներին տոպրակով տվեց «Կարգին հաղորդման» տեսասկավառակները եւ խնդրեց տալ վարորդներին՝ իր կողմից նվեր՝ 100 դրամով քաղաքացիներին սպասարկելու համար:
Ամեն րոպե իրենց մեքենաներով կանգառին են մոտենում շոու բիզնեսի հայտնի աստղեր ու քաղաքացիներ՝ առաջարկելով իրենց անվճար ծառայությունը ուղեւորներին: Ակցիայի մասնակիցները ծափահարում էին նրանց եւ շնորհակալություն հայտնում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ