Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ա.Աշոտյան. «Միջազգային կրթական տարածքում պետք է ընդգրկել նաև չճանաչված պետությունները»

Հուլիս 24,2013 16:06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտում նախարարության և մեր երկրում ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության բազմակողմանի և արդյունավետ փորձ է կուտակվել, և վերջիններս իրավամբ հանդիսանում են նախարարության հիմնական գործընկերները: Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին կրել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև փորձագիտական և մեթոդական բնույթ: Որպես համագործակցության հաջողված փորձ` նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության հետ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ներառական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները: Արմեն Աշոտյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ԱԺ-ի աշնանային նստաշրջանին, հավանաբար, կընդունվի “Հանրակրթության մասին” օրենքի փոփոխության նախագիծը, որի հիմնական առանցքը` համընդհանուր ներառականության անցումն է: Նախարարը հայտնել է, որ նախագծի մշակմանն աջակցել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները` ընդգծելով, որ օրինագծի ընդունումից հետո էլ պետք է շարունակվի ակտիվ համագործակցությունը, քանի որ գործընթացը հետագայում ևս պահանջելու է ֆինանսական և մեթոդական մեծ աջակցություն:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է սևեռել նաև մեկ այլ խնդրի վրա. «Դեռևս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին» հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել և աշխատանքային խումբ ստեղծել»,-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև բուհերի վարկանիշավորման խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կարևորվում է կրթության որակի բարձրացման, մրցունակության, գործատուների ներգրավման, ինչպես նաև դիպլոմների փոխճանաչման տեսանկյունից:
ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը` հաջողությամբ իրականացված կրթական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և աջակցելու համար:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության ստանձնման, ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառության, որպես գերակա ուղղություն հռչակված գյուղատնտեսական կրթության խնդիրներին առնչվող այլ հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031