ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հուլիսի 23-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Զավարյան փողոցի թիվ 28 տան մոտ հետադարձ կատարելիս վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: