Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզպետը հորդորում է ծառերը պտղաթափ անել, գյուղացիները ստիպված դեղձից օղի են թորում

Հուլիս 24,2013 15:09

Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կա: Տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով բերքի մի մասի որակը տուժել է: Նոյեմբերյանի այգեգործները մտավախություն ունեն, որ աճեցրած բերքը չեն կարողանալու իրացնել: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանից տեղեկացանք, որ «Սպայկա» ընկերությունը գյուղում մի քանի խոշոր բեռնատար դեղձ է ընդունել՝ կիլոգրամը 125 դրամով: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանն ասաց, որ իրենց մոտ դեղձը վաճառվում է 100-150 դրամով: Բագրատաշենի բնակիչները մեզ հայտնեցին, որ գյուղացիներից մի մասը չկարողանալով դեղձն իրացնել՝ դրանից օղի է թորում:

Դեղձի իրացման, արտահանման եւ մթերման խնդիրների կապակցությամբ հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Պտղավան գյուղում հանդիպում են ունեցել պտղաբույծների, համայնքների ղեկավարների հետ: Ռ. Մակարյանը հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի միրգ արտահանող եւ վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ:

«Գյուղացիները եւ մասնավոր կազմակերպությունները կկարգավորեն գները, որովհետեւ պետությունը որեւէ լծակ կամ ազդեցության մեխանիզմ չունի գների կարգավորման վրա», -«Տավուշ« հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է փոխնախարարը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ նույն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խորհուրդ է տվել այգեգործներին. «Համոզվեցինք՝ շատ դեպքերում գյուղացու ձեռքը չի գնում…պետք է պակասեցվի պտուղը, պտղաթափ արվի, որպեսզի մնացած պտուղն ավելի որակյալ լինի, մեծ լինի,համապատասխան պահանջներին համապատասխանի, որպեսզի կարողանանք շուկա հանել»: Մարզպետն ասել է, որ պետք ինտենսիվ, հակակարկտային պաշտպանությամբ, ցանցապատ այգիներ ստեղծվեն:

Առաջիկա օրերին Դեբեդի հովտի այգիների մեծ մասի դեղձը կհասունանա: Հայտնի չէ, թե որ կազմակերպություններն են ակնկալվող մոտ 5 հազար տոննա դեղձի գոնե մի մասը մթերելու: Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձ մթերող միակ գործարանին հարկային տեսչությունը դատի է տվել:

Հուլիսի 22-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը որոշել է բավարարել Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցը եւ հօգուտ պետական բյուջեի «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ-ից բռնագանձել 4 միլիոն 53 հազար դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. սաթիկ says:

    Լյուբիկի նման հանճարեղ խորհրդական ունեցող մարզպետի ինչին է պետք որ մեկել Շառյանը գա հասնի Իջևան: Կրկնակի գլխացավանք` Շառյանը հեռու ….. շառից – փորձանքից հեռու: Խեղճ լյուբիկ համ իրեն տեղն է գրքեր գրելու համ էլ նոր կոլեգիայի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031