Քաղաքացիների բողոքը՝ Երեւանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ, արդար է: Քաղաքապետարանն ընդունել է այդ որոշումը՝ առանց քննարկման, առանց հիմնավորման (ներկայացված հիմնավորումը ծիծաղելի է) եւ առանց իրավական անհրաժեշտ հիմքի: ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող Երեւանի ավագանին, ի դեպ, այս հարցում հերթական անգամ խաղաց «մեխի գլխի» դերը՝ որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով վիճելի որոշումը:
Եթե Երեւանում բոլոր երթուղիները աշխատում են վնասով, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ երթուղիներին տիրացել պատգամավորները, գեներալները, կառավարության եւ քաղաքապետարանի պաշտոնյաները: Մի՞թե նրանք բոլորն ալտրուիստներ են եւ պատրաստ են զրկանքներ ու տառապանքներ կրել՝ միայն թե սպասարկեն քաղաքացիների փոխադրումը: Բացի այդ, «վնասով աշխատելու» վարկածին հակասում է հենց իրենց՝ իշխանությունների բացատրությունը՝ նույն Տարոն Մարգարյանի հետ կապված: Երբ ընդդիմադիրները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ քաղաքապետը մի քանի միլիոն դոլարի ունեցվածք ունի, նրանց բացատրեցին, որ պարոն Մարգարյանը մանկուց՝ մինչեւ քաղաքապետ դառնալը, զբաղվել է բիզնեսով եւ գործարարի բնածին տաղանդ ունենալով՝ այդ ասպարեզում հասել է մեծ հաջողությունների: Իսկ ո՞րն էր նրա հիմնական բիզնեսը՝ հարցրին ընդդիմադիրները: «Երթուղայինների եւ տաքսիների գծերը»,- եղավ պատասխանը: Դե, եթե երթուղայիններով եւ տաքսիներով, ըստ ձեզ, հնարավոր է միլիոնատեր դառնալ, ապա բիզնեսը, պետք է ենթադրել, վնասով չի աշխատել:
Պայքարի ձեւերի մասին: Բնականաբար, օրենքի մեջ տեղավորվող բոլոր ձեւերը ընդունելի են: Մասնավորապես, որքան երկար շարունակվեն եւ որքան մեծ թափ ունենան քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող ցույցերը, այնքան մեծ է հաջողության հասնելու (հին սակագինը վերադարձնելու) հնարավորությունը: Այդքանով հանդերձ՝ ինձ համար հավասարապես անընդունելի են ակտիվիստների կողմից որեւէ մեկի գլուխը ջարդելու կոչերը եւ շարքային ոստիկանների հասցեին անեծքները, մյուս կողմից՝ ոստիկանություն «բերման ենթարկելու» չհիմնավորված որոշումները: Պայքարի ձեւ է նաեւ երթուղային տաքսիում կամ ավտոբուսում 100 դրամ վճարելը: Տրամաբանական կլինի, որ փոխադրամիջոցների վարորդները հասկանան, որ այդ ակցիան իրենց դեմ ուղղված չէ, եւ ի վերջո՝ իրենք սակագնի բարձրացումից տուժելու են, ոչ թե շահելու: Հետաքրքիր ձեւ են ընտրել նաեւ հայաստանյան «աստղերը», որոնք, ի նշան բողոքի, մարդկանց իրենց սեփական մեքենայով տեղափոխում են անվճար:
Վերջապես, պայքարը «գլոբալ քաղաքական դաշտ» տեղափոխելու մասին: Մոտավորապես այսպես. «Ժողովուրդ ջան, հասկացեք, մինչեւ իշխանափոխություն չլինի, տրանսպորտի գինը 100 դրամ չի դառնա»: Կարծում եմ՝ նախորդ փորձերը բազմիցս եւ միանշանակ ցույց են տվել, որ այդ մոտեցման պատճառով ձախողվում է թե՛ տվյալ՝ «նեղ» նպատակը եւ թե՛ «գլոբալը»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
100/150 դրամի վեճը բացահայտեց այն, ինչ շատ պարզ էր: Պետք է ազատականացնել ուղևարափոխադրողների շուկան: Դա բիզնես է` և շա~տ եկամտաբեր բիզնես, այլ ոչ թէ հանրային ծառայություն եզակի մատակարարով: Ոչ գազ է, ոչ էլ էլեկտրականություն. բազմաթիվ ընկերություններ կարող են դրանով զբաղվել, ներառյալ արտասահմանյան: Արմենթելին բջջային մենաշնոհից զրկելը հստակորեն ցույց տվեց, որ ազատ շուկայի պայմաններում’ գներն իջան, իսկ ծառայությունները լավացան առանց քաղաքապետարանի կամ կառավարության միջամտության: Կառավարությունը լոկ պետք է սահմանի խաղի կանոնները և գները կդառնան այնպիսին, ինչպես որ պետք է լինեն: Առանց որևէ հաշվարկման: Պետք է ընդամենը վերացնել մրցույթը գծերի համար, որը կաշառքի բուն է, և ազատականացնել ուղևարափոխադրողների շուկան: Սպասարկման որակին համապատռասխնող ցանկացած ընկերություն պետք է իրավունք ունենա մատակարարել ցանկացած գիծ կամ նոր գծեր բացել: Մրցակցությունը մատակարարների միջև կբերի գծերի անհրաժեշտ քանակին, որակյալ մեքենաներին և ուղեվարձի իրական գնին:
Պատգամավորներն ու գեներալները կամայական “հայկական բիզնես” կարող են վերածել իրենց համար շահութաբեր բիզնեսի, որովհետև վնասները փակում են պետության հաշվին: Օրինակ, գեներալները ապականեցին հացահատիկի բիզնեսը`վնաս տալով հայ գյուղացուն պարզ ձևով: Հողի արենդա, ջրի, էլէկտրականության վարձ չվճարելով, զինվորներին պետության հաշվին կերակրելով և ձրի աշխատեցնելով ցորենի ինքնարժեքը զրոյացրին: Հանձնում էին կամայական գնով`պետության հովանավորությամբ “մորթլով” գյուղացուն: Ոչ խելացի հայացքով այդ գյուղացի տղան, որ քաղաքագլուխ է աշխատում, նույն լոգիկայով հարստացավ տրանսպորտի վրա: Վերջին 10 տարում քանի՞ դրամ են մուծել հարկերի ձևով: Եվ այդպես շարունակ… Ամբողջ աշխարհում տրանսպորտն ավելի թանկ է, քան Հայաստանում: Երևի նրանց տնտեսագետները մեր հանճարներից վատը չեն: Ոչ թե “մարշրուտնու շոֆեռ” է պետք ծեծել, այլ պահանջել կոմպենսացիա պետությունից ամեն թանկացման համար: Թե չէ սաղով ֆիդայի դարձել`մարշրուտկա են խաղացնում: Լավ է հեծելազոր չունենք, թե չէ հիմա ձիու վրա նաստած “Մասիվ,մասիվ” էին գոռալու:
Էդ ձեր ասած կոմպենսացիան մեր պետությունում արվում է էլի աղքատ կամ միջին ապրող խավից գանձվող հարկերի հաշվին, այնպես որ, պետությունը պիտի ՕՐԵՆՔԻ գերի պետություն լինի, որ վարորդին էլ չծեծեն ու ձեր տոնով ասած ֆիդայի չդառնան, հա, մի հատ հետհայացք արեք ու տեսեք, թե ովքեր Ձեզ նվիրեցին էս շատ չասեմ ազատ խոսելու հնարավորությունը, այո, նվիրեցին………..
Քաղաքական դաշտ մտնելը պետք չի ետքան գռեհիկացնել:
Մենք բոլորս էլ հասկանում ենք որ ճիշտը դա է, և պետք չի խնդիրը ուղղորդել թանկացման և Տարոն Մարգարյանի վրա: Որ դրանից սկսել են դա լավ է, բայց անպայման պետք է շարունակել:
Սայաթ Նովա փողոցի տասը շենքի բնակիչները բողոքում են, քանի որ իրենց առանց այն էլ՝ փոքր բակում բազմաֆունկցիոնալ շենք են կառուցում:
Բնակիչների փոխանցմաբ` իրենց է այցելել մի մարդ, որն առանց իր անուն-ազգանունը հայտնելու՝ ներկայացել է որպես կառուցվող շինության սեփականատեր եւ բնակիչներին ասել է, որ ինքն օրինական ձեւով ձեռք է բերել նշված տարածքը: Բնակիչներն ասում են, որ շենքի բակը շատ փոքր է եւս մեկ շինություն կառուցելու համար: Նրանք վստահ են` շենքի կառուցումից հետո իրենց բնակարաններում բնական լուսավորություն չի լինի: Բացի այդ, էականորեն կդժվարանա շտապ օգնության եւ հրշեջ մեքենաների մուտքը շենքի բակ:
Վերջերս 100%-ով համոզվեցի, որ Հայաստանում չկա մի պետական կառույց, որտեղ գործում են ու չեն խախվտում օրենքները: Պետական պաշտոնյաների, պետական ծառայողների, բյուջետային աշխատողների համար կաշառակերությունը, խաբեպայությունը, շահամոլությունը դարձել է ապրելակերպ: Դրանց սրբությունը փողն է: Եվ դրանք մա՞րդ են:
Մարդիկ զոհվեցին Հայրենիքի համար, բայց ոչ այդ ժանտախտի բարգավաճման:
Մարդիկ Հայրենիքում ուզում են մարդավարի ապրել, բայց մուրազը փորը մեռնում, գնում են:
Է, ի՞նչ ասեմ, այդ ժանտախտ-կուզիկներին մենակ գերեզմանը կդզի…
Նայում ես բողոքողներին բոլորը նիհար ու քաղցած տեսք ունեն, իսկ նրանց ընդիմախոսները գեր ու կուշտ կերած են ու ահաբեկում են սովյալներին: