Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «Ժառանգությանն» ընդառաջ չի գնա

Հուլիս 24,2013 14:01

«Երկիրը կանգնած է լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրների առջեւ ու կլոր սեղաններով, սեմինարներով, կոնֆերանսներով, իրենց նախաձեռնություններին բարձրագոչ անուններ դնելով՝ հարցերը չեն լուծվի: Կոնկրետ առաջարկներ, կոնկրետ քայլեր են պետք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին`ԲՀԿ-ն ակաջալուր կլինի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին:

Հիշեցնենք, որ օրերս «Ժառանգության» առաջնորդն ասել էր. «Մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության 22-րդ տարելիցը, անհրաժեշտ է անցկացնել համազգային կլոր սեղան, որին կմասնակցեն քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ում հուզում է երկրի ապագան: Այդ կլոր սեղանը բաց է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած որ իշխող կուսակցությունը զավթել է իշխանությունը, այնուամենայնիվ, հանուն մեր երկրի ապագայի, պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել»:

Ըստ տիկին Զոհրաբյանի, եթե լինեն կոնկրետ առաջարկներ եւ ԲՀԿ-ն հնարավորություններ տեսնի դրանցում ռացիոնալ ճանապարհով առկա խնդիրների լուծման, պատրաստ է քննարկել ցանկացած ուժի կողմից արված առաջարկը: «Ցանկացած ռացիոնալ առաջարկ մեզ համար ընդունելի կլինի, բայց ինչ-որ անուններ տալ, ինչ-որ համազգային հեղափոխության դրոշ տեղադրել եւ այլն, քավ լիցի, անցել են այդ ժամանակները»,- ասաց մեր զրուցակիցը`նկատելով, որ հենց օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ գնաճը շատ ավելին է եղել, քան աշխատավարձերի բարձրացումը. «Դա նշանակում է, որ մեր քաղաքացիներն ավելի են աղքատացել ու դա լրջագույն ահազանգ է: Դրա դեմն առնելու համար ոչ թե կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ նման դեբատներ են պետք, այլ կոնկրետ քայլեր: ԲՀԿ-ն ոչ թե կոչերի ու հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի ու գործողությունների կուսակցություն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նկարում հայտնի բհկ-ականը, հիշում եմ ինչպես էր ժամանակին շնչահեքձ լինելով գովերգում,՝
    իր նախադեպը չունեցող ֆուտբոլային դիվանագիտության պատմական հաղթանակը, երբ մեր մի
    քանի սերունդ քաղելու են նրա բարիքները: Սակայն հետո երբ մի կողմը հայտնվելով գնդակի դերում, իրեն էշի տեղ դնելով, այդ մասին ոչինչ չասվեց: Հիմա էլ նույն պատմությունն է, վեջին
    նախադասության մեջ ամփոփված է,՝ դեմագոգիայի էժանագին հնարքները, որին ի զորու են երեք հավերժ կոալիցիաների անդամները: Կամ երկու կեղծիքի ու ստի կուսակցությունները, և նրանցից կախված մի օրգան, որը նույնպես իրեն կուսակցություն է կոչում, առանց գետինը մտնելու:
    Ինչքան զզվելի է, սուտը, կեղծիքը, ստրկսմտուտյունն ու ստորաքարշությունը, այն էլ այս մասշտաբի
    համատարած:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    2 պարզ ճշմարտություն.

    1) ԲՀԿ = ՀՀԿ-ի դուստր բիզնես;

    2) ԲՀԿ = Ծառուկյանի բիզնեսները փրկելու «կուսակցություն»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031