«Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երևանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ և պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին: Հպարտանում ենք՝ տեսնելով ձեր համախմբվածությունը, աննահանջ պայքարն ու նվիրվածությունն արդար գործին:
Միաժամանակ խստորեն դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները քաղաքացիների նկարմամբ բռնությունների տեսքով և կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքները: Հայաստանում առկա նմանատիպ սոցիալական մարտահրավերները կրում են համակարգային բնույթ, իսկ դրանց հաղթահարումը պահանջում է բոլորիս հավաքական կազմակերպված միասնությունը:
Հաղթանակը քաղաքացունն է և վերջ:
«Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնություն