Հայաստանի եւ ԼՂՀ-ի «Հույների Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլաթովը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացմանը՝ ասաց. «Ես միացել եմ այդ ակցիա անող երիտասարդներին: Շատ կոպիտ հաշվարկ է այդքան թանկացնելը, չէ,՞ որ շուտով սեպտեմբերի 1 է լինելու: Ես ողջունում եմ այդ ակցիան կազմակերպողներին: Շատ դժվար կլինի այն երիտասարդների, ուսանողների համար, որոնք սեպտեմբերի 1-ին գնալու են դասի: Իհարկե, ուրիշ թանկացումներ էլ կան, ամեն ինչ գնալով թանկանում է ու դա նպաստում է նրան, որ մարդիկ հավաքեն իրենց ճամպրուկներն ու հեռանան:
Ես համոզված եմ` վաղը Սերժ Սարգսյանը էս տրանսպորտի հետ կապված կասի՝ Տարոն, դորոգոյ մոյ, տի նե պրավ, մոտավորապես այնպես ինչպես եղավ Մաշտոցի պուրակի պարագայում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ