Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ժամանակակից արվեստների միության անդամները եւս միացան սակագների դեմ ակցիային

Հուլիս 24,2013 13:02

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ կասեցնում եմ իմ գործունեությունը եւ կոչ անում բոլոր հասարակական կազմակերպություններին՝ միավորվել երիտասարդների շուրջ՝ բոյկոտելով ապօրինի որոշումը»,-այսօր այս մասին «Զարկերակ»մամուլի ակումբում ասաց Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը, հավելելով, որ սա արտագաղթը բարձրացնելու, Հայաստանից մարդկանց վտարելու միջոց է. «Ես միանում եմ երիտասարդական բողոքներին: Այսօր ես մի երիտասարդ եմ, ով պետք է իր հասակակիցների կողքին կանգնի եւ պայքարի ապօրինի որոշման դեմ: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ ոչխարի տեղ դնեն»,-ասաց Նիգոյանը:

Վերջինիս խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր վճարում են 150 դրամ, նվաստացնում են մնացյալ բոլոր անհատներին, ովքեր չունեն հնարավորություն այդքան վճարելու: «Հայաստանի ժամանակակից արվեստների միության անդամներն առանց բացառության լինելու են կանգառներում կանգնած, իրենց երիտասարդ ընկերների հետ, իսկ եթե արդյունքի չհասնենք՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ կոնկրետ ես՝ Մանուկ Նիգոյանս, պատրաստ եմ հեռանալ Հայաստանից անվերադարձ, այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները հրաժարական չեն տվել: Այս երկրում ստրուկի կարգավիճակով ապրելն ինձ համար չէ եւ ես միայն իմ անունից եմ խոսում»,-ընդգծեց նա:

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ նշեց, որ այստեղ վարորդների խնդիր կա եւ պատկերն ակնհայտ կդառնա այն ժամանակ, երբ նրանց շարքերը նոսրանան. «Երկար պայքարելու դեպքում կամ նրանք էլ պետք է դուրս գան պայքարի, կամ երկրորդ տարբերակը՝ թողնել, հեռանալ, որը դաս կլինի իշխանություններին: Մերոնք միշտ գերշահույթով են աշխատել, նույնիսկ 100 դրամի պայմաններում: Մենք սովորեցրել ենք գծի տերերին, ախորժակները բացել ենք այնքան, որ այսօր եւս 50 դրամով թանկացնում են»,-ասաց նա:

Մարոզյանի փոխանցմամբ՝ իրենց ասոցիացիան օժանդակելու է երիտասարդներին իրավական հարցերով, ինչպես նաեւ աշխատանքներ է տարվելու վարորդների հետ:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031