«Կուբան» ՖԱ տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը մեկնաբանել է ռուսական որոշ լրատվամիջոցներում հրապարակված այն լուրը, ըստ որի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»::
«Այդ բոլոր խոսակցությունները ծնվում են նրանից, որ Օզբիլիսը բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ իրեն վառ է դրսեւորում «Կուբանում»: Նրանով տարբեր ակումբներ իսկապես հետաքրքրվում են: Դա այդպես է: Բայց «Կուբանի» ղեկավարությունն ուզում է անել ամեն բան, որպեսզի նա մնա ակումբում: Ինձ «Կուբանից» հեռանալու՝ Օզբիլիսի ցանկության մասին ոչինչ հայտնի չէ: Իմ կարծիքով, եթե ֆուտբոլիստը կորցրել է կոնկրետ ակումբում մնալու մոտիվացիան եւ մտքով արդեն ուրիշ ակումբներում է, այդքան վառ խաղ չի ցուցադրի:
Մենք ոչ ոքի բռնի ուժով չենք պահում: Դա ճիշտ չէ: Բայց Օզբիլիսի հետ հույսեր կապում ենք», – Մկրտչյանի խոսքերը մեջբերում է Р-Спорт-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ