Այսօր Պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:
2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:
3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝ 100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:
Կարեն Անդրեասյանը նաև նշել է. « Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք,որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»:
Պաշտպանի աշխատակազմ
Հարգելի պարոն Անդրեասյան
100/150 դրամի վեճը բացահայտեց այն, ինչ շատ պարզ էր: Պետք է ազատականացնել ուղևարափոխադրողների շուկան: Դա բիզնես է` և շա~տ եկամտաբեր բիզնես, այլ ոչ թէ հանրային ծառայություն եզակի մատակարարով: Ոչ գազ է, ոչ էլ էլեկտրականություն. բազմաթիվ ընկերություններ կարող են դրանով զբաղվել, ներառյալ արտասահմանյան: Արմենթելին բջջային մենաշնոհից զրկելը հստակորեն ցույց տվեց, որ ազատ շուկայի պայմաններում գներն իջան, իսկ ծառայությունները լավացան առանց քաղաքապետարանի կամ կառավարության միջամտության: Կառավարությունը լոկ պետք է սահմանի խաղի կանոնները և գները կդառնան այնպիսին, ինչպիսին պետք է լինեն: Առանց դրանց հաշվարկելու Պետք է ընդամենը վերացնել մրցույթը գծերի համար, որը Հայաստանում կաշառքի բուն է, և ազատականացնել ուղևարափոխադրողների շուկան: Սպասարկման որակին համապատռասխնող ցանկացած ընկերություն պետք է իրավունք ունենա մատակարարել ցանկացած գիծ կամ նոր գծեր բացել: Մրցակցությունը մատակարարների միջև կբերի գծերի անհրաժեշտ քանակին, որակյալ մեքենաներին և ուղեվարձի իրական գնին:
Ալեքսանդր Աղաբեկյան