Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am-ը որպես կողմ հրավիրվում է դատարան, պատասխան տալու ենթավերնագիրը հոդված ընկալած գործով (ձայնագրություն)

Հուլիս 24,2013 12:41

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ստացել ենք հուլիսի 16-ի թվագրությամբ 24 էջից բաղկացած «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սենիկ Ջուլհակյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, եւ հայցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ մեր կայքի դեմ:

Պատվի, արժանապատվության, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար հայցվորը պահանջում է ներողություն խնդրել, փոխհատուցում տրամադրել եւ հերքում հրապարակել:

Հայցը գտնվում է դատավոր Կարինե Պետրոսյանի վարույթում:

Սենիկ Ջուլհակյանը թեեւ վիճարկում է Aravot.am-ում հունիսի 10-ին տպագրված «Հմայակ Հովհաննիսյան.«Սուրեն Խաչատրյանը չլինելով մարզպետ, շարունակում է մնալ Սյունիքի ավազակապետ» վերնագրով հոդվածը, սակայն հայցադիմումում ոչ միայն չի նշել հոդվածի հրապարակման օրը, այլ տվյալ հրապարակման ենթավերնագիրն է դրել հայցապահանջի հիմքում. «Նա վստահեցնում է, որ Գորիսի դեպքերից  հետո էլ Սուրեն Խաչատրյանը չի հրաժարվել Քաղաքագետների միության շենքը վերցնելու մտքից»:

Ըստ հայցվորի վիրավորական արտահայտությունն այստեղ «Նա (Սենիկ Ջուլհակյանը) Սուրեն Խաչատրյանի փողերը լվացողն է» արտահայտությունն է:

Հայցվորը զրպարտչական է համարում մեր զրուցակցի՝ Հմայակ Հովհաննիսյանի «Սենիկ Ջուլհակյանն իր սեփական միջոցները չունի…», «Նա չի վճարել մի կանխավճար, որը պարտավոր էր վճարել Հայ համայնքների միության ֆորումի նախագահին: Նա խուսափել է վճարել 10 հազար եվրո կանխավճար», «Նա չուներ գրասենյակ, չուներ ոչինչ, ոչինչ չուներ..», «Իրականում նա ցանկանում էր այդ տարածքը զավթել ամեն գնով» արտահայտությունները:

Հայցվորի ներկայացուցիչն է Գեղամ Այվազյանը, որի հետ 25.06.2013-ին կնքվել է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիր, եւ կողմը պարտավորվել է այդ հայցի շրջանակներում մատուցած ծառայությունների համար վճարել 200 000 ՀՀ դրամ գումար: Ի դեպ, այդ գումարը կողմը պահանջում է պատասխանողներից:

Հայցվոր Սենիկ Ջուլհակյանը դատարանից խնդրել է նաեւ , որպեսզի պարտավորեցնեն Հմայակ Հովհաննիսյանին ներողություն խնդրել իր կատարած արտահայտությունների համար:

Նա դատարան է ներկայացրել անգամ ներողության բովանդակությունը, որը ակնկալում է տպագրված տեսնել մեր լրատվամիջոցում:

Վիրավորանքը Սենիկ Ջուլհակյանը գնահատել է 280 000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, իսկ զրպարտությունը՝ 320 000 ՀՀ դրամ:

Հայցվորը 20 000 ՀՀ դրամ էլ պետտուրքի գումար էր մուծել:

Դատական նախնական նիստի  օրը դեռ չի նշանակված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Հրապարակում ենք ձայնագրությունն այն հարցազրույցի, որի համար Սենիկ Ջուլհակյանը դիմել է դատարան: «Առավոտը» միայն բարեխղճորեն վերարտադրել է նրա պնդումները:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/102410057″ iframe=”true” /]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031