«Մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության 22-րդ տարելիցը, անհրաժեշտ է անցկացնել համազգային կլոր սեղան, որին կմասնակցեն քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ում հուզում է երկրի ապագան: Այդ կլոր սեղանը բաց է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած որ իշխող կուսակցությունը զավթել է իշխանությունը, այնուամենայնիվ, հանուն մեր երկրի ապագայի, պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-վերջերս նման առաջարկով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սույն առաջարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Եթե այդ կոչի մեջ ինչ-որ տեսանելի, շոշափելի առաջընթաց հնարավոր լիներ գրանցել, արդյունքներ ակնկալել, միանշանակ կողմ կլինեի: Բայց կարծում եմ, դա հերթական հայտարարությունն է`սեփական տեղն ընդգծելու, սեփական դերակատարությունն ընդգծելու համար: Չեմ կարծում, որ այդ կոչին կհետեւեն քաղաքական ուժերը, մանավանդ, որ այն ուղղված է եւ իշխանական, եւ ընդդիմադիր ուժերին»:
Լյուդմիլա Սարգսյանն այն կարծիքին չէ, որ իշխող ՀՀԿ-ն չգիտի, թե երկրում ի՞նչ խնդիրներ կան, դրանք ի՞նչ լուծումներ են պահանջում ու պիտի երկխոսության մեջ հասկանան դրանք: Ավելին, նա վստահ է, որ այս իրավիճակն արդյունք է հենց իշխանության գործունեության, որը խնդիր ունի իր իշխանությունը պահելու. «Չեմ կարծում, թե իշխանությանը պետք է ինչ-որ բան փոխել ու իրենք էլ պատրաստ են գալ կլոր սեղանի շուրջ ու լուծումներ գտնել: Եթե այդ կլոր սեղանը ձեւական բնույթ է կրելու ու արդյունքում մի հատ էլ, կոպիտ ասած, մաքրելու ենք իշխանություններին, նրանց ներկայացնելու ենք որպես երկրում ծառացած խնդիրների նկատմամբ մտահոգ եւ դրանց լուծման համար պատրաստակամ, ապա միանշանակ, այդտեղ արմատական ընդդիմությունն անելիք չունի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն եմ տիկին Սարգսյանի հետ:Րաֆֆին նոր դեր է ստանձնել և մինչև սեպտեմբերի 21-ը լավ կյուրացնի:
Ով էլ որ նստի քաղաքական դիակի հետ նո.յն սեղանին, նրանից էլ շո.տով դիակի հոտ կգա: Այսինքն պարոն Հովհաննիսյանի ցանկացած նախաձեռնո.թյո.նը արդեն կեղծ հղիո.թյան նման մի բան է, լավագո.յն դեպքո.մ երեք ամսից հետո վիժո.մ կլինի: Մինչդեռ մեզ պետտք է նորմալ, հասկանալի, բոլորի կողմից ընդո.նելի որոշո.մ, այսինքն ինն ամիս զարգացած, նորմալ երեխա: Ցավոք, ոչ մի քաղաքական ո.ժ չո.նի առողջ օրգանիզմ, առողջ երեխա ծնելո. համար: Ով է տեսել, որ քսանամյա պոռնիկը նորմալ երեխա ծնի: