Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գծատերերն ակնհայտորեն նյարդայնանում են

Հուլիս 24,2013 12:09

Արդեն որոշակի հետեւություններ կարծես սկսել են անել առանձին «գծատերեր»՝ հանրային տրանսպորտի երթուղիներն սպասարկող ընկերությունների գործունեությունը վերահսկողները: Նրանք ակնհայտորեն նյարդայնացած են, քանզի հրաշալի հասկանում են, որ այս ամբողջ շարժման, «նոր» 150 դրամ ուղեվարձի փոխարեն նախկին ու «ծանոթ» 100 դրամ վճարելու ակցիայի հիմնական սլաքներն ուղղված են հենց իրենց դեմ:
Ի վերջո, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ հավատա, թե նրանք մինչեւ հիմա վնասով են աշխատել, ինչպես հայտարարում, անգամ փորձում էին հանրությանը համոզել քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ: Նմանապես հասկանալի է, որ «գծատերերի» դասակարգը մտահոգ է իր գերշահույթների համար, իսկ ուղեվարձի բարձրացումից սեւագործ վարորդները ոչինչ էլ չեն շահելու: Հակառակը, վերջիններիս «պլանները»՝ ամեն օր «գծատիրոջը» կատարվող մուծումները, դեռ մի բան էլ կարող է ավելանան:
Թերեւս «գծատերերի» նյարդայնությամբ կարելի է բացատրել տարբեր կանգառներում ինչ-ինչ պարարտ, կերած-խմած հատկանշական արտաքինով կերպարների կողմից երիտասարդ ցուցարարների, մարդկանց 100 դրամ վճարել հորդորող տղաների ու աղջիկների հետ տաքացած վեճեր հրահրելու, ակտիվիստներին վիրավորելու, կոպտելու փորձերը: Այ, հենց նման դեպքերում է, որ պետք է ավելի նկատելի լինի ոստիկանության սաստող ներկայությունը:
Ենթադրելի էր, որ գնալով կշատանան նաեւ 100 դրամ վճարող ուղեւորները: Ի վերջո, օրինակը վարակիչ է: Ու արդեն ավելի բարձր տարիքի, մեծահասակ մարդիկ են դառնում «չենք վճարի 150 դրամ» ակցիայի մասնակիցները:

… Այս ամենի խորապատկերում անհասկանալի է միայն, թե հատկապես ի՞նչ են մտածում քաղաքապետարանը, տրանսպորտի բնագավառի պաշտոնյաները: Գուցե նրանք հույս են դրել այն բանի վրա, որ «ուղեվարձային» շարժումը կմարի՞: Դա կարծես այնքան էլ իրատեսական մոտեցում չէ, որովհետեւ այդ շարժումը բնականաբար ծավալվելու է:
Ի վերջո, մարդիկ կարող են ամենատարբեր հայացքներ ունենալ, հարել կամ չհարել զանազան ուժերի, բայց հանրային տրանսպորտից օգտվելիս 50 դրամով թանկացած ուղեվարձը թանկ է ու ամենեւին համոզիչ չէ բոլորի համար: Նախնական տպավորությունն այնպիսին է, որ հատկապես չինովնիկական «գորշ զանգվածը» այնքան էլ լավ չէր պատկերացնում իրավիճակն ու թանկացնող որոշման հնարավոր արձագանքները:
Թվում է, նրանք ընդհանրապես չէին պատկերացնում, որ ակտիվ երիտասարդությունը, հիմնականում սոցցանցերի միջոցով կինքնակազմակերպվի ու հետեւողականորեն կշարունակի իր պայքարը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031