Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանն ինքը կմեկնաբանի

Հուլիս 24,2013 12:02

«Այս պահին ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանությունից, վստահ եմ, առաջիկայում պարոն Օսկանյանն ինքը հանդես կգա մեկնաբանությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին, ինչպե՞ս են ԲՀԿ-ում մեկնաբանում այն իրողությունը, որ ԱԱԾ-ն դադարեցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեպ քրեական հետապնդումը : Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը«Սիվիլիթաս» հիմնադրամին նվիրաբերված գումարները յուրացնելու եւ «փողերի լվացման» մեջ էր կասկածվում: ԱԱԾ-ն Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է`Օսկանյանի դիմումի հիման վրա, որով նա խոստովանել է, որ. «Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին»։

Առաջիկա մեկ ժամվա ընթացքում Վարդան Օսկանյանն իր մեկնաբանություններն այս առիթով կհրապարակի իր ֆեյսբուքյան էջում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բոլոր մեղադրանքներով հանդերձ Վարդան Օսկանյանի հասցեին՝, շատ եմ ափսոսում, որ նման
    բարձր արժեքներով մարդուն ու քաղաքական գործիչին կարողացան բհկ -ական դարձնել: Չեմ կարծում, որ նրան թելադրված այդ ծուղակները նա ընդունել է դիտավորյալ, այլ ոչ թաղի խուժանի
    մակարդակին համահունջ, շաղախված՝ ստերով ու դավադրություններով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031