Այսօր Մաշտոցի այգում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները ասուլիս էին հրավիրել: Նրանք վստահեցնում էին, որ իրենց շարժումը ինքնակազմակերպվող է:
Նախաձեռնության անդամներից մեկը՝ Գոռ Հակոբյանն ասաց, որ ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշված է, թե հավաքների կազմակերպման մասին օրենքն է խախտվել, եւ ոստիկանները հասարակական կարգն են պաշտպանում, եւ իբր իրականում իրենց գործողությունները բռնի չեն, խաղաղ են. «Ընդունվել է հակասոցիալական օրենք: Երեւանի բնակիչները մարդու հիմնարար իրավունքներն են կենսագործում»:
Նախաձեռնության անդամներից մեկը՝ Դավիթ Հարությունյանն էլ պատմեց, որ այսօր վերջին թարմ տեղեկությունների համաձայն՝ Շենգավիթ համայնքում՝ 3-րդ մասի տարածքում թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել մի աղջիկ ակտիվիստի: Դեռեւս ծեծվածի անուն-ազգանունը ճշտված չի: Ակտիվիստները փորձում են ճշտել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հռիփսիմե ջան, նույնիսկ հրատապ նյութ գրելիս, խնդրում եմ կետադրությանն ու շարահյուսությանն ուշադիր լինել: