Օրերս կայացած մամուլի ասուլիսում լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը լրագրողների հետ անկեղծորեն խոսեց իր կյանքի մութ էջերի, մասնավորապես՝ դատվածությսւն եւ իր անվան շուրջ 2000-ական թվականներին շրջանառվող լուրերի մասին։
«Ես մի ժամանակ «Դաշնակցության» շարքերում էի եւ դատվեցի ոչ թե նրա համար, որ իմ ընկերոջից ինչ-որ 15.000 դոլար փող էի ուզել, այլ քաղաքական պատճառներով, եւ դա եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում… Իսկ ՀԱՕԿ նախագահի պաշտոնից 2000-ին հրաժարվել եմ, որովհետեւ հասկացել եմ՝ ՀԱՕԿ-ը փողեր լվանալու կառույց էր։ Այդ խաղերից դուրս եկա, եւ ինձ մեղադրեցին շատ վատ բաների մեջ։
Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին, ապա այո՛, թմրանյութեր օգտագործել եմ, դա եղել է մինչեւ 2002թ.: Բայց ինձ չդատեցին այն բանի համար, որ թմրանյութեր էի օգտագործում, այլ նրա համար, որ դուրս եկա փողեր լվանալու խաղերից։ Ես սպորտի հաշվին երբեք եւ ոչ մի դրամ չեմ գրպանել»,- վստահեցրեց մարզիկը՝ ընդգծելով, թե մարդուն պետք է գնահատել, դատել նրա ձեռքբերումներով, այլ ոչ թե անձնական կյանքով։
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում