Քաղաքապետարանի կայքում տեղադրվում է ուղեվարձի թանկացման մի հաշվարկ-հիմնավորում։ Այդ հաշվարկի հիմքում ընկած ծախսերը՝ յուղի փոխումը, մարտկոցը, անվադողերը, պահեստամասերը, ամորտիզացիան, վարորդի աշխատավարձը վերջին 4 ամիսներին որեւէ փոփոխություն չեն կրել։ Փոխվել է միայն գազի գինը, որի ազդեցությունը ուղեվարձի վրա չնչին է՝ առավելագույնը 5 դրամ։ Այլ կերպ ասած, մեկ ուղեւորի փոխադրման ինքնարժեքը անցած 4 ամիսների ընթացքում փոխվել է առավելագույնը 5 դրամով։ Իսկ դա նշանակում է, որ եթե քաղաքապետարանի բերած հաշվարկ-հիմնավորումը արտացոլում է իրական վիճակը, ապա ուղեվարձը պետք է թանկացած լիներ դեռ 4 ամիս առաջ։ Եթե չի արտացոլում իրավիճակը, ապա քաղաքապետարանը ներկայացրել է պաշտոնեական կեղծիք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում