«Մայամիի» պաշտպան Դուեյն Ուեյդը նախկին կնոջը՝ Շիվոն Ֆանչեսին, $ 5 միլիոն է վճարելու Չիկագոյի փողոցներում վերջինի կազմակերպած ակցիաներից հետո, որոնց ժամանակ Ֆանչեսը հայտարարում էր, թե NBA-ի աստղից պատշաճ աջակցություն չի ստանում:
Ամուսինները բաժանվել են երեք տարի առաջ եւ դատարանի որոշմամբ բասկետբոլիստը կնոջը $1 միլիոն է վճարել: Բացի դա, նա պարտավորված է եղել ամեն ամիս փոխանցել եւս $ 25 հազար:
Հիմա կողմերին հաջողվել է վերջնականապես կարգավորել ֆինանսական խնդիրները: Ուեյդը մոտ ժամանակներս նախկին կնոջը կվճարի եւս $ 5 միլիոն, որի դիմաց Շիվոնը կհրաժարվի հետագա պահանջներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ