Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Դիվանագետներին մի՛ դարձրեք բեռնակիրներ»

Հուլիս 24,2013 11:18

Հատված ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հարցազրույցից:

– Տիկին Զոհրաբյան, ՌԴում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումից եւ էլի բազմաթիվ այլ մասնավոր դեպքերից հետո հանրության մոտ կարծիք է ստեղծվել, որ ՀՀ դեսպանատներն անգործության են մատնված։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Ուրեմն ասեմ, որ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են՝ տարբեր պաշտոնյաների որդիներին տարբեր խանութներ ուղեկցելով։ Իհարկե, կան նաեւ շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ, բայց մարդիկ դրված են այնպիսի վիճակում, երբ, օրինակ, նրանց աշխատանքից կտրում են…

Ես ինքս տեսել եմ, որ ամեն օր եվրոպական բազմաթիվ երկրների դիվանագետների… մարդիկ մեզ են բազմաթիվ անգամ խնդրել, որպեսզի ինչ-որ կերպ կարգավորենք հարցը, որպեսզի դիվանագետը ստիպված չլինի իր կարեւոր աշխատանքը թողնել եւ գալ օդանավակայան ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը դիմավորելու համար եւ ամբողջ օրը նրա հետ շրջել, ասենք, Փարիզի ամենաթանկ բուտիկներում։ Դա լրջագույն խնդիր է։

Մեր բազմաթիվ ներկայացուցչություններ երկու ֆունկցիա ունեն՝ սեպտեմբերի 21-ին կազմակերպել տոնական արարողություն եւ ապրիլի 24– ին մի կոթողի մոտ կազմակերպել սգո արարողություն։ Խնդրում եմ՝ շեշտե՛ք, որ մենք ունենք նաեւ փայլուն դիվանագետներ, դեսպանատներ, որոնք իրապես իրենց ֆունկցիան կատարում են։ Բայց շատ դեպքերում իրավիճակը սա է։ Ես ասել եմ, հորդորել եմ՝ դիվանագետներին մի՛ դարձրեք բեռնակիրներ։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031