Երեկ Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում, երկու դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ընկերության աշխատակիցներից մեկը ժամը 14:30-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի հետեւանքով՝ ոտքերի վրա ջարդվածքներ էր ստացել, իսկ ավելի ուշ՝ երեկոյան ժամերին, մեկ այլ աշխատակից մեքենայի վրա աշխատելու պահին սարքից դուրս ցայտած եռացող ջրի հետեւանքով այրվածքներ է ստացել դեմքի շրջանում եւ 20:40-ի սահմաններում տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն:
Երեկ գիշերվանից ընկերության աշխատանքները դադարեցված են:
«Մեզ համար մեր աշխատողների անվտանգությունը կարեւոր է, աշխատանքները ժամանակավոր դադարեցրել ենք, որպեսզի վերլուծենք ընկերությունում ստեղծված իրավիճակը: Ավելի ուշ, մենք պաշտոնական գրությամբ կտեղեկացնենք այս ամենի եւ կայացրած որոշման մասին», – նշեց «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադեւոսյանը: Ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանից տեղեկացանք, որ գիշերվա եւ առավոտյան հերթափոխն աշխատանքի չի մտել, այժմ աշխատակիցները սպասում են ընկերության ղեկավարության որոշմանը, իսկ կոմբինատի հաջորդ հերթափոխն այսօր ժամը 17-ին է:
«Երկու դժբախտ դեպք է տեղի ունեցել մեկ օրում, բոլորս շոկի մեջ ենք: Ընկերության աշխատողներից մեկի հետ նույնպես դժբախտ դեպք է տեղի ունեցել, ավտոմեքենայի վրա աշխատելու պահին ռադիատորի տաք ջուրը ցայտել է աչքին, դեմքին այժմ հիվանդանոցում պառկած է, լավ է վիճակը: Ամբողջ կոմբինատի գիշերվա ու առավոտյան հերթափոխը չի մտել, գլխավոր տնօրենը կգա, որոշում կկայացնի մինչեւ ժամը 16-ը, որովհետեւ հաջորդ հերթափոխը ժամը 17-ին է: Բոլորս այժմ սպասում ենք տեսնենք ինչ է որոշվում, մենք էլ մեր առաջարկություններն ունենք», -ասաց Արսեն Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
https://econews.am/hy/?p=14722
https://econews.am/hy/?p=14689
Այս դեպքերի մասին էլ մի բան գրեք… Վարազ դու էլ մեկնաբանություններ գրիր…