Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնության մեկնարկային տուրում 77 շախմատիստուհիներ հաղթանակ են տարել:
Իրենց անվան դիմաց մեկ միավոր գրանցել են նաեւ հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը: Այսօր կայանալիք երկրորդ տուրում մեր մարզուհիների զույգերն են. Նատալյա Ժուկովա (Ուկրաինա)-Լիլիթ Գալոյան, Ելենա Սեդինա (Իտալիա)-Լիլիթ Մկրտչյան, Կատարինա Նեստերովիչ (Սերբիա)-Մարիա Կուրսովա: Մեր չորրորդ շախմատիստուհին՝ Աննա Հայրապետյանը, հանդիպելու է սերբուհի Թամարա Կեզելի հետ, իսկ Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանը, որը պարտվել էր ուկրաինուհի Կատերինա Լահնոյին՝ իր հայրենակից Իրինա Ուտյացկայայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ