Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա ակտիվիստները ճաղավանդակների ետետւմ էին

Հուլիս 24,2013 10:55

Երեկ առավոտյան, ուղեվարձի թանկացման դեմ անցկացվող ակցիայի մի քանի երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Նրանք շատ կարճ ժամանակ անց են կացրել ճաղավանդակների ետետւմ (նկարում): Սա, մեղմ, ասած, տարօրինակ է այնքանով, որ երիտասարդները, ինչպես պարզվել է հետո, բերման են ենթարկվել վկայի կարգավիճակով։ Այլ կերպ ասած, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի բարեփոխումների արդյունքներից մեկն էլ այն է, որ այսուհետ վկաները բերման ենթարկվելուց հետո պետք է որոշ ժամանակ անցկացնեն ճաղավանդակների ետետւմ։

Թերեւս հենց այդ «բարեփոխումների» շրջանակներում է նաեւ՝ ինչպես են «հայտնաբերվում» ու բերման ենթարկվում վկաները։ Երեկ բերման է ենթարկվել մոտ մեկ տասնյակ ակտիվիստ։ Նրանցից մեկին իր տան բակից են բռնությամբ տարել, մյուսին քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ՝ կրկին բռնությամբ, հարվածելով (կան՝ այս ամենը փաստող տեսանկարահանումներ), երրորդին ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտից՝ պարզապես մարդկանց միջից գողանալով եւ այսպես շարունակ։

Հարկ է թերեւս նշել, որ բերման ենթարկված վկաներից եւ ոչ մեկը ծանուցագիր ստացած չի եղել։ Ծանուցագիր չուղարկելու փաստը ոստիկանությունում բացատրել են նրանով, որ վկաների անուն ազգանունները իրենց հայտնի չի եղել, նրանց ոստիկանությունը ճանաչել է միայն ակցիաների տեսանկարահանումներից, այդ պատճառով էլ ծանուցագրեր ուղարկել չեն կարողացել։ Այս «հավաստի» հեքիաթը հերքվում է գոնե նրանով, որ երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել իրենց տան բակից, եւ եթե կարող էին հասնել բակ, կարող էին նաեւ տան հասցեով ծանուցագիր ուղարկել։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ոստիկանությունը դիտել է ակցիայի տեսանկարահանումները, տեսել է, թե ում պետք է հրավիրեն որպես վկա, անուն ազգանունը չեն իմացել, որ ծանուցագիր ուղարկեն, բայց հստակ իմացել են, թե նրանք որտեղ են ապրում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031