Լրահոս
Օրվա լրահոսը

Երթուղիների գծատեր ԲՀԿ-ական. «Ասենք վաղվանից չաշխատեն բոլոր գծերը, դրանով ի՞նչ կլուծվի»

Հուլիս 24,2013 10:51

Հատված թիվ 33 եւ 36 երթուղիների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութի) հետ հարցազրույցից:

Պարոն Ղարագյոզյան, 100 դրամի դեպքում արդյոք վնասո՞վ էիք աշխատելու, որ ժողովրդին այսպիսի ծանր վիճակի մեջ գցեցիք։

– Ազիզ ջան, ճիշտն ասած՝ էս թանկացումն ի վնաս ժողովրդի է, բայց կան հաշվարկներ, որոնք մեկը մյուսին չեն բռնում։ Լցրած վառելիքի գինը ստացած գումարի հետ չի բռնում, վառելիքն ավելի շատ է ծախսվում։

Բայց գազն այնքան չի բարձրացել, որքան ուղեվարձը։

– Ձեզ մի բան ասեմ, մի հատ նայեք՝ 90 թվից գազն ինչքան է բարձրացել, ձեզ թվում է, թե քիչ է բարձրացել, բայց անընդհատ բարձրանում է, բայց գինը միշտ նույնն է մնացել։ Դուք խի՞ եք մենակ էսօր սենց ասում։

Փաստորեն, այսքան տարի վնասով եք աշխատել, բայց չեք հրաժարվել այդ բիզնեսից

– Ձեռ չի տվել, բայց սենց ասեմ։ Հիմա Դուք լրագրող եք, մի հատ դիկտաֆոն ունեք, էդ դիկտաֆոնին գումար եք տվել, հո չե՞ք քցելու, պիտի էնքան օգտագործեք, մինչեւ պրծնի, նոր քցեք, նույնն էլ մենք ենք ներդրում արել, մեքենաներին գումար ենք տվել, բանկերին պարտքեր ունենք, էս ունենք, էն ունենք, ինչ-որ մի տեղ աշխատում են, որ հետ բերեն։ Բոլորի տեղը կարամ ասեմ, որ չենք տեղավորվել, բայց աշխատել ենք։ Մի ավտոբուսը 18 հազարի

գազ են լցնում, տնօրենն է էդպես ասում, բայց էդքան պլան չի կատարում: 5 գիծ արդեն հանձնել ենք քաղաքապետարանին, եթե նորմալ լիներ, էդքան ներդրումներ էինք արել, խի՞ պիտի հանձնեինք։ Վնասն էնքան շատ ա, որ չի փակում ինքն իրեն։ Ինձ հաճելի չի վեկալեմ բարձրացնեմ։

Այդ դեպքում ինչո՞ւ գծատերերդ չեք բողոքում թանկացումներից։

– Պայքարելն ու բողոքի ակցիան էս ա, ասենք վաղվանից չաշխատեն բոլոր գծերը, դրանով ի՞նչ կլուծվի։ Ժողովուրդը կտուժի։

Բայց ընդամենը մի քանի օր, հետո իշխանությունները ստիպված կվերանայեն։

– Հիմա քաշենք կանգնացնենք՝ ճի՞շտ կլնի։ Էսքան ժամանակ ալյուրի գինը թանկացել ա, բենզինի գինը թանկացել ա, ինչի՞ մի օր չեն հավաքվում ու ասում, որ թանկացրել եք։ Ըտենց չի, էլի, եթե ինչ-որ մեկը հաշվարկով կարա ապացուցի, որ օգուտով ենք աշխատում, ես էդ ամեն ինչը նվեր կտամ իրեն։

Լավ, եթե այդքան վնասով եք տարիներ շարունակ աշխատել, ինչո՞ւ մինչեւ հիմա չեք հրաժարվել։

– Եթե առաջ ունեցել ես իքս գումար շահույթ, հետո գազի գնի բարձրացման հետ էդ իքսն անընդհատ պակասել-պակասել է, հիմա

եկել-հասել է գագաթնակետին։ Հենց մեքենաներից է երեւում։ 90-ականներին «ԵրԱԶ» մեքենաները, հիշում եք, փոխվեցին, մարդիկ շահույթ էին ստանում եւ ներդրում անում։ Հիմա մարդ ամաչում ա նստի էսօրվա երթուղայինները, փող չկա, շահույթ չկա, որ ներդրում անենք, նոր բան անենք:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031