Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվների հայտարարությունը

Հուլիս 24,2013 10:42

Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման
և հանուն ավանդական-հոգևոր արժեհամակարգի պաշտպանության
22 հուլիսի 2013թ.

Մենք` Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվներս`
1. Խորին մտահոգություն ենք հայտնում, որ`
ա. Դեռևս 2008 թվից սկսվել է միջազգային փաստաթղթերում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների ընդլայնման գործընթացը. որոնց տակ Հայաստանը դրել է իր ստորագրությունը:
Այդ թվում` ԵԽ ԽՎ 2010թ. N1728 բանաձևում հայտարարվել է (կետ 1), որ սեռական կողմնորոշումը «կարող է լինել հետերոսեքսուալ (տարասեռ), բիսեքսուալ (երկսեռ) և հոմոսեքսուալ (նույնասեռ)»` հանդիսանալով «յուրա¬քանչյուր մարդու ինքնաիդենտիֆիկացման սկզբունքային բաղադրի¬չը»: Այնուհետև` «Գենդերային ինքնությունը զուգակցվում է անհատի կողմից իր սեռի խորն ընկալման հետ: Տրանսգենդեր կոչվում են այն մարդիկ, որոնց մոտ գենդերային ինքնությունը չի համընկնում նրանց կենսաբանական սեռի հետ».
բ. Արևմտյան որոշ երկրներում օրենսդրական մակարդակով վերանայման են ենթարկվում համամարդկային բարոյականության համակարգը, ամուսնական հարաբերությունների, ընտանիքի, ծնողների և երեխաների հարաբերության հիմքերը.
գ. Այսօր միջազգային հարթության մեջ տարբեր երկրների հետ տարվող բանակցություններում ի հայտ են գալիս ոչ-ավանդական սեռական կողմնորո¬շում ունեցող անձանց շահերին ամբողջատիրական բնույթ տվող օրենքների ներմուծման փորձերը:
2. Արձանագրում ենք, թե վերոնշյալ գործընթացներն իրենց արտահայտությունն են գտնում նաև Հայաստանում.
ա. Ի դեմս`«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի, որի երրորդ հոդվածում գենդերը, լինելով սոցիալ-հոգեբանական սեռ, սահմանվում է որպես «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք».
բ. Հիշյալ օրենքում խոսվում է նաև նման կերպով սահմանված գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանման (հոդված 4), նորմատիվ իրավական բազայի ձևավորման, կատարելագործման, զարգացման և միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխանեցման (հոդված 8) մասին.
գ. ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից մշակվող «Խտրականության դեմ» նախագծի առաջին տարբերակում 5-րդ հոդվածի 1-ին կետում, ի թիվս այլ խտրակա¬նությունների, անթաքույց ներառնված էր նաև ըստ «սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» խտրականությունը, իսկ այսօրվա տարբերակում նշված հոդվածի 7-րդ կետում «ձեռքբերովի» այս գենդերը շարունակում է տարանջատված մնալ կենսաբանական սեռից, դառնալով, այսպես կոչված, «պաշտպանված» խմբի հատկանիշ, և «արժանանում» ավանդական արժեհամակարգին հետևող անձանց ունեցած բոլոր իրավունքներին:
3. Տագնապ ենք բարձրացնում, որ այլասերվածությունների օրինականացման այդ շարժումը, ուղղված լինելով քրիստոնեական քաղաքակրթության, և ընդհանրա¬պես մարդու տեսակի, ընտանիքի ինստիտուտի և մեր ազգային-հոգևոր արժեհամակարգի ոչնչացմանը.
ա. Հավերժական բարոյական սկզբունքները փոխարինվում են բարոյագիտական հարա¬բերականությամբ, ձգտում անհատի ամբողջականության աղճատմանը և նրա մարմնավոր բաղադրիչի գերակայությանը.
բ. Նպատակ ունեն` ծնողներին երեխաների դաստիարակության «բեռից» ազատելու, կրթական համակարգում ձևավորելու ցանկացած բարոյական սահմա¬նափակում մերժող մարդուն.
գ. Գիտության նվաճումներն օգտագործում են` անհատի ծագումնաբանական կապն իր նախնիներից և ազգամշակութային հիմքից կտրելու, արվեստի մեջ ձգտում են` սիրո վեհ զգացմունքը բնազդների բավարարմամբ փոխարինելու:
4. Փաստում ենք, թե`
ա. Աստվածաշունչն արձանագրում է, որ Արարիչը մարդուն ստեղծեց տարասեռ` այր և կին, օրհնեց նրանց ամուսնական միությունը և որդեծնությունը, տվեց մշակու¬թային հանձնարարականը` երկրային բոլոր համակարգերը բե¬րելու օպտիմալ արդյունավետության մի վիճակի (Ծննդոց 1.26-28).
բ. Հին կտակարանում խոսվում է Սոդոմ և Գոմոր քաղաքների ավերման մասին, նրա բնակիչների արվամոլության և ծայրահեղ ապականվածության պատճառով (Ծննդոց 19.4-11): Իսկ Ղևտացվոց գրքում (18.22: 20.13) արվամոլությունը համարվում է պղծություն:
Նոր Կտակարանում Հռոմեացիների 1.24-27-ում, Ա Տիմոթեոս 1.9,10-ում Պողոս առաքյալը դատապարտում է համասե¬ռամոլությունը` որպես մեղք, իսկ Ա Կորնթացիների 6.9-11-ում, ի թիվս այլ ծանրագույն մեղքերի, ահազանգվում է դրա հավիտենական կորստաբեր հետևանքների մասին:
գ. Հակառակ հեթանոսության շրջանի այլասերվածություններին`քրիստոնեությունն այնուհետև սրբազնագործեց մոնոգամ ընտանիքը (Եբրայեցիների 13.4` «Ամուսնությունը պատվական է և անկողինը` սուրբ»)` Քրիստոսի զոհաբեր սերը ներկայացնելով որպես ամուսնական անձնուրաց սիրո համար օրինակ (Եփեսացիների 5.25):
5. Դիմում ենք հայ հասարակայնությանը`
ա. Հորդորելու հայրենի իշխանություններին` օրենսդրական և գործադիր ոլորտ¬ներում, ինչպես նաև միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգևոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության և մյուս այլասերվածու¬թյունների քարոզչության արգելման օրենք.
բ. Հայտնելու իրենց նախանձավորությունը` բարձրացնելու քաղաքակրթության փրկության և քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը.
գ. Կոչ անելու մեր հավատավոր և բոլոր հայրենակիցներին` ըստ ամենայնի պաշտպանել անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալ այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը:

Հայաստան երկրի և մեր ժողովրդի օրհնության համար բարեխոսական աղոթքով`
Եպիսկոպոս, վերապատվելի Ռուբիկ Թումանյան
Վերապատվելի Լևոն Պարտագճյան
Վերապատվելի Արթուր Սիմոնյան
Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյան
Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան
Վերապատվելի Սամվել Նավոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Hayr Serovbe says:

    Հարգելի խմբագրություն,
    Ընդհանուր առմամբ համաձայն լինելով հայտարարության մեջ արտահայտված մտահոգություններին, կուզեյի նշել երկու պարագա.
    Հայտարարության հրապարակման համար Սբ. Էջմիածնի Ձեր ընտրած նկարը երբեք կապ չունի հայտարարությունը ստորագրած աւետարանա–ավետարանչա–խարիզմատիկ բողոքականների հետ։
    «Մեր ավանդական–հոգեւոր արժեհամակարգին հավատարիմ մնալու» հիմնական նախապայմաններից մեկն է նաեւ՝ հրաժարվել հայտարարությունը ստորագրած անձերի մեծ մասի «հոգեւոր» ծառայություններից։ Մեր ավանդական–հոգեւոր արժեհամակարգում նրանք տեղ չունեն։

    • Գրիգոր says:

      Դուք ել , ինչպես միշտ Ձեր ծառն եք ջրում ու քարեր նետելով եք զբաղված փոխանակ դուք նաղաձեռնեիք…Թէ այս ամենը ձեզ չի մտահոգում կամ օրինականացնում է ձեր հովանաորների նախասիրությունները ու հակվածությունը :

    • Էդուարդ says:

      Իսկ կարո՞ղ եք մի քանի խոսքով ներկայացնել, թե որն է «ՁԵՐ» ավանդական–հոգեւոր արժեհամակարգը և ինչ պետք է անել կամ ունենալ այնտեղ տեղ գրավելու համար…

      Իսկ գոնե Հիսուս Քրիստոսը «ՁԵՐ»-ում տեղ ունի՞…

  2. Jacob Muradyan says:

    Իսկ միգուցե նրանք այժմ այն տեղում են, որ դուք համառորեն հրաժարվո՞ւմ եք զբաղեցնել…
    Գիտեք, կոչում ունենալը քիչ է, պահել էլ է պետք։

  3. Zoya says:

    Իսկ իրականում որն է Առաքելական եկեղեցու ու Առաքելական սրբի նկարը տեղադրելու իմաստը… զայրույթ կամ դեբատ բորբոքելը, մարդկանց թյուրիմացության մեջ գցելը։ Բողոքական համայնքը մեր քաղաքում, էլ չասած արտասահմանում շատ գեղեցիկ շենքերի ու եկեղեցիների տեր է, դրանց նկարները դրեք։

  4. Նկարը փոխեցինք: Շնորհակալ ենք դիտողության համար:

  5. Մինասյան says:

    Իսկ ինչու ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ տեքստի հեղինակները՝ Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվները և Առաքելական եկեղեցու ղեկավարությունը միասին չեն մտահոգվել և միասին ոչինչ չեն գրում ?

    • Jacob Muradyan says:

      Միաբանության համար ոմանք պետք է իջնեն իրենց “գահից” և խոստովանեն, որ Հիսուս Քրիստոսի հետ ապրելու համար բոլորը չպետք է իրենցից թույլատվություն հարցնեն։ Հետաքրքիր է, որ այսօր Հիսուսին հետևելու ու Նրա համար մի բան անելու համար էլ են հեղինակային իրավունքեր պահանջում։ Իհարկե, անիմաստ բան է։ Միբանավելու համար պետք է խոնարհ լինես ու մենաք քեզ չտեսնես, հասկանաս, որ կողքինդ էլ է մարդ ու նրա սիրտն էլ է ցավում իր երկրի համար։

  6. Jacob Muradyan says:

    Այդպես էլ գիտեի, որ նկարը դրված էր կայքի կողմից։ Իսկ քանի՜ հոգի “ոգևորվեցին”… այն էլ՝ տարբեր կայքէջերում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031