Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ոստիկանապետ. «Հնարավոր չէ՝ մարդը պաստառով կանգնի, ոստիկանը նրան բերման ենթարկի»

Հուլիս 24,2013 10:26

Հատվածներ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հարցազրույցից:

Ոստիկանների գործառո՞ւյթն եք համարում խաղաղ ցուցարարներին իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար բերման ենթարկելը, խաղաղ բողոքի ակցիային խոչընդոտելը։

– Քաղաքացիներին հրավիրել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նախորդ օրը հարուցված քրեական գործի շրջանակում։ Մի քանի անգամ իմ տեղակալը ցուցարարներին ասեց, բացատրեց, որ չի կարելի խախտել հասարակական կարգը, դուք օրինազանց եք, դուք մի խախտեք օրենքը, այլապես օրենքով նախատեսված պատիժներ կկիրառվեն։ Ոստիկանությունը երեկ ներողամտություն ցուցաբերեց, ակցիայի բավականին մասնակիցներ չեն ենթարկվում օրինական պահանջների, այդ պահին կարող էինք անել, ուղղակի չարեցինք։ Ոստիկանության մոտեցումները բարյացակամ էին, բայց տեսեք՝ հանգեց քրեորեն պատժելի արարքի։ Կոտրեցին ոստիկանության մեքենան, ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տվեցին։ Արժե՞ր, իհարկե ոչ։ Եթե ոստիկանի նկատմամբ կատարվել է իրավախախտ հանցագործություն, ուրեմն պետք է օրենքի սահմաններում իրավախախտը պատասխան տա։ Այսօր ուղղակի մարդիկ հրավիրվել են, որպեսզի օբյեկտիվ քրեական գործ ընթանա։

Հնարավո՞ր է ցուցարարների նկատմամբ ոստիկանության ճնշումները շարունակվեն ավանդական ձեւերով՝ բռնի ուժի գործադրում, սպառնալիքներ եւ այլն։

– Ցանկացած օրինախախտի նկատմամբ պարտավոր ենք սահմանված կարգով ադեկվատ քայլեր կատարել, որ պայքարեն սահմանադրական ճանապարհով, այլ ոչ թե օրենքը խախտելով, թող դիմեն դատական ատյաններ։ Հնարավոր չէ՝ մարդը պաստառով կանգնի, ոստիկանը նրան բերման ենթարկի, չկա նման բան։

Պարոն Կարապետյան, կմեկնաբանե՞ք ոստիկանության տարածած հայտարարությունը, որով սպառնում եք պատժել վարորդների հոգեվիճակը խաթարողներին: Ինչ ասել է՝ խաթարել հոգեվիճակը։

– Երբ որ վարորդի դիմապակուն փակցնում են ինչ-որ մի առարկա, դա նրա տեսադաշտի վրա է ազդում, փակում է, որը կարա բերի վրաերթի, վթարի…

Հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկեք շոուբիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր քաղաքացիներին անվճար տեղափոխում են, ինչոր տեղ խաթարելով վարորդների հոգեվիճակը։

– Եթե օրենքը խախտեն՝ միանշանակ, կենթարկվի ցանկացածը, ոչ միայն ակցիայի մասնակիցները:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031