Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանում է

Հուլիս 24,2013 00:00
Կենտրոն  վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է:
Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)  24-րդ հոդվածի` առանց իրազեկման կարող են անցկացվել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի` ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: Ընդ որում, ինքնաբուխ հավաքի անցկացումը չի կարող տևել 6 ժամից ավելի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, և հավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել Օրենքի 3-րդ գլխով սահմանված` առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերվող կանոնները, հետևաբար` նշված հավաքները պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:
Միաժամանակ, անցկացվող հավաքների որոշ մասնակիցներ, դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններով շարունակում են կոպտորեն  խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակում են հանրային տրանսպորտի տեղաշարժը` իրական վտանգի տակ դնելով և΄ իրենց, և΄ ուղևորների կյանքն ու առողջությունը:
Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին անգամ հորդորում է զերծ մնալ Օրենքի պահանջները խախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը:
ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031