Բելգրադում այսօր մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում հայաստանցի Լիլիթ Գալոյանը առաջին տուրում հաղթանակի հասավ տանտիրուհիներից Բարբարա Դիզդարեւայի նկատմամբ: Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը 32-րդ քայլում պարտվեց աշխարհի ուժեղագույն կին շախմատիստուհիներից մեկին՝ բուլղարացի գրոսմայստեր Անտուանետա Ստեֆանովային: Մեր մյուս երկու շախմատիստուհիները՝ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան այս պահին դեռ շարունակում են խաղալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ