Ակտիվիստ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով բերման ենթարկված երիտասարդներին, ասաց, որ նրանց բերման են ենթարկել, քանի որ իբրեւ թե խոչընդոտել են ոստիկանության գործունեությանը:
Սիմոնյանի խոսքով` եթե այդպես է, ուրեմն խոչընդոտել են ոչ միայն այդ վեց հոգին, խոչընդոտել են շատերը, այդ թվում և ինքը, հետեւաբար․ «Կամ թող բերման ենթարկեն բոլորիս, կամ` նրանց էլ բաց թողնեն: Ի վերջո` այն զեկույցներում, որ ասվում է, թե Հայաստանն այն երկիրն է, որ քաղբանտարկյալ չունի, մենք կարող ենք դա կասկածի տակ դնել, որովհետեւ սա քաղաքական է: Ինչպես նաեւ այն վեց երիտասարդների գործը ՀԱԿ-ի` կարմիր բերետավորների վեճի հետ կապված, այս վեճը նույնպես քաղբանտարկյալների առաջացման հիմք է: Մենք այսօր կրկին ունենք քաղբանտարկյալներ: Շնորհավորում եմ մեր երկրի կառավարությանը, մեր նոր ոստիկանապետին, ինքը քաղբանտարկյալ ստեղծեց»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ