Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն՝ 150 դրամանոց քիլլեր». Ոստիկանները խոչընդոտեցին Հայազնի ցույցը․ (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Հուլիս 23,2013 19:38

Այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստներին առանձին ցույցով միացավ նաեւ «Հայազն» կուսակցությունը, որը որոշել էր նամակներ հանձնել Տարոն Մարգարյանին եւ կառավարության շենքում էլ՝ Տիգրան Սարգսյանին: Սակայն երբ ցուցարարներն ուզում էին առաջանալ դեպի քաղաքապետարանի մուտք, ոստիկանները շղթա կազմեցին եւ թույլ չտվեցին առաջ գնալ: Ոստիկանների բացատրելով՝ ակտիվիստները խաթարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: «Հայազնի» անդամները չհամաձայնեցին. «Մենք որեւէ կերպ քաղաքապետարանի աշխատանքին չենք խանգարում»:

Ոստիկանները սկսեցին բանակցություններ վարել ակցիայի կազմակերպիչների հետ եւ այլ տեղ մատնանշել՝ ցույցի համար: «Հայազնի» անդամ Արմեն Մկրտչյանի խոսքերով՝ «Ո՞նց չի կարելի, դա հանցագործություն է: Ես իրավաբան եմ, Քրեական, Վարչական եւ այլ որեւէ օրենսդրություն ցույց կտա՞ք, որ քաղաքապետարանի մուտքի մոտ արգելվում է պիկետ անել»: Ի պատասխան՝ ոստիկանը սկսեց վիրավորել նրան՝ ասելով՝ «Եսիմ որտեղ եք սովորել, եկել ասում եք իրավաբան եմ»:

Ավելի ուշ ակտիվիստները հենց կանգնած տեղում բարձրաձայն կարդացին իրենց նամակը եւ շարժվեցին դեպի տրանսպորտի նախարարության, կառավարության շենք:

«Հայազնի» անդամ Արմեն Հովհաննիսյանը հարցին, թե ինչու են գնում կառավարություն, երբ որոշումը Երեւանի քաղաքապետարանինն է՝ պատասխանեց. «Ճիշտ եք ասում, հասկանում եմ ենթատեքստը, որ Երեւանը տեղական ինքնակառավարման մարմին է եւ, կարծես թե, ինքն իրենով անկախ է, բայց Մաշտոցի պուրակի պայքարին եմ մասնակցել եւ գիտենք, թե այդ ամեն ինչը ինչով վերջացավ: Մոտավորապես լծակները պատկերացնում եմ:Գլխավոր լծակն այստեղ չի, գնում ենք կառավարություն, ելնում ենք պահի պահանջից»:

Ցուցարարները «100, 100» գոռալով՝ եւ «Տարոն՝ 150 դրամանոց քիլլեր» ցուցանակներով շարժվեցին Վազգեն Սարգսյանի փողոցով դեպի Հանրապետության հրապարակ:

PrevPhoto
NextPhoto

Մանրամասները՝ տեսանյութերում ավելի ուշ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031