Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեպք՝ Կապանի կոմբինատում, աշխատակցի առողջական վիճակը ծանր է այս պահին

Հուլիս 23,2013 19:10

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում, մեքենաների վերանորոգման արտադրամասում ապարաբարձիչ մեքենան հարվածել է տվյալ պահին մեքենայի դիմացով անցնող ընկերության աշխատակից 27-ամյա Սամվել Զաքարյանին: Վերջինս 14:45-րոպեին զույգ ոտքերի սրունքների հատվածում բազմաբեկոր բաց կոտրվածքներով  տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակցի վիճակն այս պահին ծանր է գնահատվում:

«Մեզ մոտ տուժածը տեղափոխվել է զույգ ոտքերի սրունքների բաց կոտրվածքներով: Այս պահին վիճակը ծանր է, համապատասխան միջոցառումներ են տարվել եւ բուժումներ է ստանում նեկայումս», -Aravot.am-ին տեղեկացրեց բժիշկ Աթաջանյանը: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանը ընկերության ներսում կատարվածը վերագրեց անզգույշ քայլի: Նրա պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել ընկերության շարժակազմում՝ մեքենաների վերանորոգման արտադրամասում: Տուժածը հենց տվյալ բաժնի աշխատակից է, որտեղ որպես ավտոէլեկտրիկ է աշխատում:

«Դեպքի մանրամասները վաղը քննության ենք առնելու: Ես անձամբ ներկա չէի տվյալ պահին, բայց ինչպես պարզ դարձավ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետեւանքով: Մեքենաների վերանորոգման արտադրամասում, որտեղ ապարաբարձիչ մեքենան կանգնեցրել էին, որպեսզի ենթարկվի վերանորոգման, պատահական անզգուշորեն առաջ են տվել եւ տվյալ պահին այդտեղով անցնող Սամվելին հարվածել է ու  սեղմել գործիքների համար նախատեսված մետաղական արկղերին, որի հետեւանքով աշխատակիցը ոտքերի շրջանում ջարդվածքներ  է ստացել: Տնօրենի հետ հիվանդանոցում էինք, երեկոյան նորից այցելելու ենք, բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի հետ քննարկել ենք, ինչ միջոցառումներ անհրաժեշտ լինեն մենք անելու ենք: Եթե կարիք լինի Երեւան կտեղափոխենք, իսկ եթե բուժումն այստեղ նորմալ ընթանա, այստեղ կարվեն բոլոր միջոցառումները», – ասաց արհմիության նախագահը: 27-ամյա աշխատակիցը շարժակազմ էր տեղափոխվել վերջերս՝ հետախուզական բաժնում տեղի ունեցած կրճատումներից հետո:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունից փորձեցինք պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ, սակայն դեռեւս չի հաջողվել նրանց հետ կապ հաստատել, մեր հեռախոսազանգերն անպատասխան են մնացել մինչ այժմ, ընկերության պարզաբանումը կներկայացնենք այն ունենալուց հետո:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Բարերար» ու «ապահով» «Դանդի փրեշս մեթալս Կապան»-ի (ասելա թե՝ նախկին ԳՈՐՇ «Դինո Գոլդի») հերթական զոհը: Հուսով ենք այս մեկին թույլ չեն տա արյունաքամվի-մահանա,ինչպես Պ.Պողոսյանի դեպքում էր:

    Թողես սաղ որը իրենց «բարձր մակարդակի» «անվտանգության» շուրջ PR-ային բլեֆներ անեն ու, սեմուշկա չրթելու պես, անուն փոխեն. իբր թե «կատարելագործում» են իրենց ԹՈՒՆԱՎՈՐ ու ԳՈՐՇ հանքը:

  2. anna says:

    Մի դեպքում մարդ է ծանր վնասվում, մյուս դեպքում անձանց են առևանգում ու տեղափոխում երկրից: Ինչ է կատարվում այս հիմնարկում, ի վերջո երբ են բացահայտվելու այս գաղտնիքները…

  3. Anna says:

    Ըհըըըը, սկսեցին էլի կեղծավոր չակերտավոր մտահոգ հայրենասերները իրենց հերթական քարկոծումը Դանդիին` ահագին օգնեցիք ձեր ‘անհերքելի եզրակացություններով ու մտահոգություններով’ թե` տուժածին, թե` ձեր ժողովրդին: Սոված կոկորդիլոսների նման նստած պարապ-սարապ սպասում եք տեսնեք երբ կարաք հարձակվեք ձեզ համար թիրախ դարձրած Դանդիի վրա: Պարապությունը շատ վատ բան է… ու չարացնում և անօգուտ է դարձնում մարդկանց! Դուք չէ’, որ պետք է քննադատեք այդ ընկերությանը, այ անօգուտ դատարկախոս պորտաբույծներ!!!
    Աննա, էդ որտեղի՞ց ես եզրակացրել, որ մարդ են առևանգում ու տեղափոխում երկրից` քո հարևանին են առևանգել ու տեղափոխել ու դու էլ վկա ես եղել, թե՞ պարզապես քո նման մեկի բամբասաքն ես հիմք ընդունել. փաստեր ունե՞ս, որ այդպես հաստատակամ հայտարարում ես…

    • Lilit says:

      Բավական է նստած տեղներդ որոշեք, ով է մեղավոր: Սպասում եք մի լուր դնեն, ու դուք էլ քննադատեք՝ առանձ իմանալու դեպքի մանրամասները: Ամո՛թ է, թե՞ ձեզ դուր է գալիս անպատասխանատու արտահայտություններ անել: Տեսնեմ՝ դուք ի՞նչ գիտեք դեպքը ոնց է եղել, որ մի հատ էլ հեռվից արդեն մեղավորներ եք ճանաչում:
      Ձեզ էլ թողնեն, սաղ օրը կնստեք ու ապատեղեկատվություն կտարածեք, իսկ անտեղյակներն ել կտեսնեն կասեն, վայյ ինչ ճիշտա՝ առանձ գիտակցելու, որ որոշ մադիկ իրենց իսկ PR-ի համար են դա անում, մի ձևացրեք, թե իսկապես մտահոգվում եք, ամբագորգոռ մեկնաբանություներով չեք օգնում ոչ մեկին:

  4. Mus says:

    Հարգելիներս նյութ գրելուց գոնե Իրականությանը մոտ գրեք, նախ ասեմ որ : ՛՛27-ամյա աշխատակիցը շարժակազմ էր տեղափոխվել վերջերս՝ հետախուզական բաժնում տեղի ունեցած կրճատումներից հետո՛՛: ՍՈՒՏ է…. ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ չի համապատասխանում,.
    Նենց ԿՈՒԶԵՆԱՄ Ձեռնարկությունը Փակվի 1 ամիս, որ մեր ԿԱՊԱՆի Ժողովուրդը ՀԱՍԿԱՆԱ մի Ձեռնարկությունա ու Մի Կապան: Որ դա էլ չլինի էլ չասեմ ինչ վիճակում կհայտնվենք…. ու հերիք եղավ ելի Երևանում կամ այլ տեղ ապրելով քննադատեք:

  5. Anna says:

    Գիտեք ինչի վրա եմ զարմանում, որ որոշ անտեղյակներ ու անաշխատունակներ սպասում են այսպիսի նյութերի, որ ևս մեկ անգամ քարկոծելով Դանդիի նման ընկերությանը, այսպես ասած բարձրացնեն իրենց ռեյտինգը: Հարգելիներս ասեմ ձեզ, որ թիրախ ընտրելով Դանդիի նման ընկերությանը ոչնչի չեք հասնի: Ամոթ է……գիտեք ինչու եք այսօր այսպիսի ելույթներ ունենում, որովհետև Դանդին աշխատում է թափանցիկ, որովհետև Դանդին արժևորում է մի շարք արժեքներ որոնցից շատերն են զուրկ: Լիքը հանքեր կան շրջակայքում, որտեղ աշխատողների անվտանգությունը նվազագույն առումով անգամ ապահովված չէ, բա ինչու չեք անդրադառնում դրան, մի հատ հարց տվեք ձեզ, թե որ այդքան համարձակ եք, հայրենասեր ու խիզախ…….Կապանի կոմբինատը թե փակվեց, ինչպես որոշներն են պրոպագանդում, Կապանի ժողովորդը երկու օր անգամ չի դիմանա….Այդ պրոպագանդողներին ես այլ անուն չեմ գտնում քան թուրքեր, այո թուրքեր, որովհետև աստված չանի կոմբինատը փակվեց, կապանցին ուզած թե չուզած լքելու է Կապանը՝ ավելի բարեկեցիկ կյանք փնտրելու համար, իսկ թուրքին հենց դա էլ պետք է, որպեսզի պանթյուրքիզմի իր բաղձալի երազանքը իրականացնի….Անուններ չեմ ցանկանում տալ էթիկայի կանոններից ելնելով, բայց այս կոմենտներում կան մարդիկ, որոնք ուղղակի նողկալի են ու մեղք են, որովհետև այլ կերպ չեն կարողանում հիշեցնել իրենց մասին:

  6. Աննա says:

    https://econews.am/hy/?p=14722

    https://econews.am/hy/?p=14689

    Այս դեպքերի մասին էլ մի բան գրեք… Վարազ դու էլ մեկնաբանություններ գրիր…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031