Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բեգլարյանի ժամանակ տրանսպորտի վիճակն ավելի լավ չէր». ցույց՝ նախարարության մոտ (Տեսանյութեր)

Հուլիս 23,2013 18:52

Այսօր «Հայազն» կուսակցության անդամները քաղաքապետարանի մոտից երթով եկան տրանսպորտի նախարարության մոտ: Ակտիվիստների խոսքերով՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են ուղեվարձի թանկացման ամբողջ պատասխանատվությունը դնել միայն քաղաքապետարանի վրա. «Տրանսպորտի նախարարության կամ կառավարության պատասխանատվությունը ոչ մի գրամով պակաս չէ: Վստահ ենք, որ նման որոշումներ, որոնք կարող էին սոցիալական հուզումներ առաջացնել Հայաստանում, ոչ մի քաղաքապետ, ոչ մի Տարոն Մարգարյան ռիսկ չէր անի որոշել առանց նախագահի համաձայնության եւ միգուցե նաեւ՝ հանձնարարության»:

IMG_5628

«Հայազնի» անդամները հիշեցնում էին, որ Գագիկ Բեգլարյանն էլ է քաղաքապետ եղել եւ նրա ժամանակ տրանսպորտի վիճակն ավելի լավ չէր. «Մենք դարձյալ երթեւեկում էինք կռացած վիճակում՝ լցված մեքենաներով, սպասարկման մեջ քաղաքավարության բացարձակ բացակայության պայմաններում: Գծատերերը դարձյալ իրենց գերշահույթները ստանում էին: Այն, որ այս որոշումը ինքը չի կայացրել, այլ Տարոն Մարգարյանն է կայացրել՝ դա դեռ ոչ մի բան չի փոխում: Հայաստանում քաղաքային տրանսպորտը տնտեսության մի մասն է եւ այն  չի կարող լինել մասնավոր անձանց ձեռքերում: Հայաստանում քաղաքային տրանսպորտը պետք է լինի համայնքային սեփականություն, եւ դա պետք է լինի պետական որոշումը: Չենք հավատում, որ այս իշխանությունն ընդհանրապես ի վիճակի է որեւէ օգտակար բան որոշել»:

IMG_5629

Ակտիվիստները նախարարության առջեւ բղավում էին՝ «Ամո՛թ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031